482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի 45-ամյակին նվիրված պատկերագիրքը կհրատարակվի 2009 թվականին
15:12
12 Մարտի 2008

Հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի 45-ամյակին նվիրված պատկերագիրքը կհրատարակվի 2009 թվականին, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը։

«Ալբոմում կներկայացվի թանգարանի ամբողջ պատմությունը ստեղծման օրվանից, ինչպես նաև տնօրենների կենսագրություններն ու գործունեությունը»,-ասաց Հակոբյանը։

Թանգարանի տնօրենը հայտնեց, որ ալբոմը երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, տպագրելու համար անհրաժեշտ է 1,7 միլիոն դրամ՝ մոտ 5,5 հազար ԱՄՆ դոլար, սակայն  Հայաստանի կառավարությունն այս նպատակի համար թանգարանին է հատկացրել ընդամենը 400 հազար դրամ՝ մոտ 1,3 հազար ԱՄՆ դոլար։

«Մենք մտադիր ենք դիմել Հայաստանի մշակույթի նախարարությանը՝ ալբոմը տպագրելու համար ֆինանսական օգնություն հատկացնելու նպատակով» ,-ասաց նա։

Հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցը (Եղիշե Աբգարի Սողոմոնյան) հայ գրականության դասականն է, ծնվել է 1897թ. մարտի 13-ին (25)՝ Կարսում։

1915 թվականին կամավոր գնացել է ռազմաճակատ։ Նա կրքոտ հայրենասեր էր, իր հայենիքի ազատության գաղափարի ջատագովը։ 1936 թվականի սեպտեմբերին Չարենցը կալանավորվեց՝ հակահեղափոխականության, ազգայնականության, տրոցկիզմի և ահաբեկչության մեղադրանքով։ 1937 թվականի նոյեմբերի 27-ին Չարենցը մահացավ Երևանի բանտի հիվանդանոցում։

Չարենցի ժառանգության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում Ա.Ս.Պուշկինի, Վ.Վ.Մայակովսկու, Ի.Վ.Գյոթեի, Է.Վերհարնի, Ու.Ուիթմենի, Մ.Գորկու ստեղծագործությունների թարգմանությունները։ Նա հայ դասականներ Հ.Թումանյանի, Ա.Իսահակայանի, Վ.Տերյանի, ինչպես նաև Մ.Գորկու մասին և իր ժամանակակից պոեզիայի վերաբերյալ  հոդվածների հեղինակ է։ 

Չարենցի բազմաթիվ ստեղծագործություններ ռուսերեն են թարգմանել ռուս մեծ բանաստեղծները։ 1974թ. Երևանում բացվել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանը՝ այն բնակարանում, որը բանաստեղծի ընտանիքը ստացել էր 1935թ.-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: