+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կոչ է արել իշխանություններին՝ չեղյալ հայտարարել Երևանում ԱԴ պատճառով ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումները
15:02
12 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կոչ է արել հանրապետության իշխանություններին՝ չեղյալ հայտարարել տեղական ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումները` կապված Երևանում հայտարարված արտակարգ դրության հետ։  

Մարտի 1-ից Երևանում, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանի համաձայն, հայտարարված է արտակարգ դրություն՝ ներքական իրավիճակի լարվածության, նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության ցույցերի պատճառով. նախագահական ընտրություններին հաղթանակ է տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մտցված սահմանափակումների համաձայն, ԶԼՄ-ները կարող են հրապարակել միայն պաշտոնական տեղեկատվություն։

«Բազմակարծությունը շատ կարևոր է ժողովրդավարական հասարակության համար, և այս տեսակետից անհրաժեշտ է ապահովել ԶԼՄ-ների գործունեությունը, որոնք ներկայացնում են բազմաթիվ տեսակետներ», - հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպանը չորեքշաբթի լրագրողներին Մամուլի ազգային ակումբում։

Նա ընդգծեց, որ հենց մամուլն է քաղաքական ուժերի միջև երկխոսության գործիքը։ «Նորընտիր նախագահը բոլոր քաղաքական ուժերին երկխոսության և համագործակցության կոչ է արել, և դրա համար բոլոր ԶԼՄ-ները պետք է ազատ գործեն», - ասաց Հարությունյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը նաև ողջունեց նախագահի կողմից՝ մայրաքաղաքում ԱԴ մտցնելու մասին հրամանագրի երկու կետերի չեղյալ հայտարարելը։

Նրա խոսքերով, անհրաժեշտ է նաև չեղյալ հայտարարել զանգվածային լրատվամիջոցների աշխատանքին վերաբերող՝ նախագահի հրամանի դրույթները, այլ ոչ թե զբաղվել ԶԼՄ-ների աշխատանքի և դրանց սահմանափակումների մասին դրույթների պահպանման ուսումնասիրությամբ։

Մարտի 10-ին ՀՀ նախագահը հրաման է ստորագրել, որի համաձայն ուժը կորցրած են համարվում կուսակցությունների և այլ հասարակական կազմակերպությունների գործունեության ժամանակավոր կասեցմանը վերաբերող դրույթները, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած անձանց վտարումը նախատեսող ենթակետը։ ՀՀ նախագահի աշխատակազմի մասնագետները աշխատանքներ են տանում ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումներին առնչվող կետի վրա, ինչը թույլ կտա մեղմել ԱԴ ռեժիմով սահմանված սահմանափակումների աստիճանը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ Բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է ութ և վիրավորվել 131 մարդ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: