481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում կնշվի հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի 111-ամյակը
14:42
12 Մարտի 2008

2008 թվականին նշվող՝ 20-րդ դարի հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի 111-ամյակի կապակցությամբ Երևանում մարտի 13-ին մի շարք տոնական միջոցառումներ կանցկացվեն, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց բանաստեղծի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը։

«Այդ օրը թանգարանի աշխատակիցների խումբը, հայ մտավորականության ներկայացուցիչները և գրողները ծաղիկներ կդնեն Երևանի Չարենցի արձանին»,-ասաց Հակոբյանը։

Հակոբյանն ավելացրեց, որ 2008 թվականին թանգարանը կնշի նաև մեծ բանաստեղծի մի քանի ստեղծագործությունների հոբելյանը։ «Այս տարի Եղիշե Չարենցի «Խմբապետ Շավարշը» պոեմը կդառնա 80 տարեկան։ Բացի այդ, այս տարի մենք կնշենք «Գիրք ճանապարհի» բանաստեղծությունների ժողովածուի 75-ամյակը»,-ասաց թանգարանի տնօրենը։

Հակոբյանն ավելացրեց, որ ժողովածուի հոբելյանի առթիվ կբացվի 1933 թվականից ի վեր տպագրված «Գիրք ճանապարհի» ժողովածուի հրատարակությունների և նկարիչ Հակոբ Կոջոյանի էսքիզների ցուցահանդեսը։

Հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցը (Եղիշե Աբգարի Սողոմոնյան) հայ գրականության դասականն է, ծնվել է 1897թ. մարտի 13-ին (25)՝ Կարսում։

1915 թվականին կամավոր գնացել է ռազմաճակատ։ Նա կրքոտ հայրենասեր էր, իր հայենիքի ազատության գաղափարի ջատագովը։ 1936 թվականի սեպտեմբերին Չարենցը կալանավորվեց՝ հակահեղափոխականության, ազգայնականության, տրոցկիզմի և ահաբեկչության մեղադրանքով։ 1937 թվականի նոյեմբերի 27-ին Չարենցը մահացավ Երևանի բանտի հիվանդանոցում։

Չարենցի ժառանգության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում Ա.Ս.Պուշկինի, Վ.Վ.Մայակովսկու, Ի.Վ.Գյոթեի, Է.Վերհարնի, Ու.Ուիթմենի, Մ.Գորկու ստեղծագործությունների թարգմանությունները։ Նա հայ դասականներ Հ.Թումանյանի, Ա.Իսահակայանի, Վ.Տերյանի, ինչպես նաև Մ.Գորկու մասին և իր ժամանակակից պոեզիայի վերաբերյալ  հոդվածների հեղինակ է։ 

Չարենցի բազմաթիվ ստեղծագործություններ ռուսերեն են թարգմանել ռուս մեծ բանաստեղծները։ 1974թ. Երևանում բացվել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանը՝ այն բնակարանում, որը բանաստեղծի ընտանիքը ստացել էր 1935թ.-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: