481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում աֆրիկյան ժանտախտի հետ կապված համաճարակային իրավիճակը կայուն է
14:28
12 Մարտի 2008

Հայաստանում աֆրիկյան ժանտախտի հետ կապված համաճարակային իրավիճակը կայուն է, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը։

«Անասնահամաճարակային իրավիճակը երկրում կայուն է, հիվանդացության դեպքեր չկան, և հիվանդության վերջին դեպքn արձանագրվել է այս տարվա հունվարի 15-ին՝ Տավուշի մարզում։ Այս պահի դրությամբ իրավիճակը բարենպաստ է, սակայն հիվանդությունը վերացված չէ, քանի որ հարուցիչը կայուն է ջերմաստիճանային պայմանների նկատմամբ և կարող է կրկին ակտիվանալ», - ասաց նա։

Բաղիյանը նշեց, որ աֆրիկյան ժանտախտի դեպքերը Հայաստանում գրանցվել են օգոստոսին, և հիվանդացությունը տևել է մինչ դեկտեմբեր, սակայն նոյեմբերի կեսերից սկսել է անկում ապրել։

Պետական տեսչության պետի խոսքերով, այս հիվանդացության դեմ պայքարի միակ միջոցը խոզերի գլխաքանակի ոչնչացումն է, ինչի առնչությամբ արդեն սպանվել կամ սատկել է շուրջ 20 հազ. գլուխ խոզ կամ խոզերի ողջ գլխաքանակի 10-11 տոկոսը (152 հազ. գլխաքանակ խոզ՝ ողջ Հայաստանում)։

«Կառավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցները և իրագործում է աֆրիկյան ժանտախտի դեմ պայքարի հատուկ ծրագիր, սակայն անտառներում ժանտախտի դեմ պայքարն ավելի բարդ է ընթանում, ինչի կապակցությամբ պահպանվում է վարակի բռնկման վտանգը, հատկապես երկու մարզերում՝ Տավուշում և Լոռիում», - ասաց Բաղիյանը։

Նա տեղեկացրեց, որ խոզերի անկումն անտառներում ևս ներառված է հաշվարկների մեջ, սակայն այսօրվա դրությամբ ոչնչացված և սատկած կենդանիների ցուցակներում պահպանվում է 2000 գլխի տարբերություն՝ ընդ որում՝ Տավուշի մարզում։

Նախնական տվյալներով, աֆրիկյան ժանտախի պատճառով Հայաստանում ոչնչացվել և սատկել է 18 805 գլուխ խոզ, իսկ փետրվար ամսվա տվյալներով դրանց թիվը հասել է 20 000-ի։ Սակայն, Բաղիյանի խոսքերով, 2008 թ.-ին համաճարակի ակտիվացում չի գրանցվել, այդ պատճառով այժմ մասնագետները ճշտում են տուժած կենդանիների վերջնական քանակը։

Նա տեղեկացրեց, որ աֆրիկյան ժանտախտի հետևանքով ոչնչացված խոզերի գլխաքանակի վերջնական ճշտումից հետո կսկսվի տուժած ֆերմերային տնտեսություններին աջակցության ցուցաբերման գործընթացը։

Հայաստանի կառավարությունն արդեն հատկացրել է 480 մլն դրամ (շուրջ 1,5 մլն դոլար)՝ տուժած ֆերմերների կորուստները փոխհատուցելու համար։

Հայաստանում խոզի ժանտախտի առաջին դեպքը հայտնաբերվել էր օգոստոսի 7-ին` Տավուշի և Լոռու մարզերում։ Այս մարզերում հայտարարվել էր կարանտին, և ճանապարհների վրա տեղադրվել էին բիովերահսկիչ կետեր՝ ոստիկանության ներկայացուցիչների և անասնաբուժական տեսչության աշխատակիցների մասնակցությամբ։

Խոզերի աֆրիկյան ժանտախտը կամ Մոնթգոմերի հիվանդությունն առաջին անգամ գրանցվել 1903թ. Հարավային Աֆրիկայում։ Հիվանդությունը մարդկանց չի փոխանցվում, սակայն խորհուրդ չի տրվում օգտագործել վարակված խոզերի միսը, քանի որ դա կարող է թունավորել օրգանիզմը։

Բնական պայմաններում հիվանդության նկատմամբ առավել զգայուն են տնային և վայրի խոզերը, վարակը փոխանցվում է առողջ և հիվանդ խոզերի շփման ժամանակ, վարակը տարածվում է հիվանդ կենդանիների արտազատումներով աղտոտված  կերի, արոտավայրի, տրանսպորտային միջոցի միջոցով։ Վարակակիրներ կարող են լինել նաև վայրի թռչունները և կենդանիները, ինչպես նաև շները։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: