484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՆԱՏՕ-ում հուսով են, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի
11:31
12 Մարտի 2008

Նախօրեին Բրյուսելում ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը հույս է հայտնել, որ հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի։

«Սիմոնսը նաև  հաստատել է Դաշինքի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման և ընդլայնման պատրաստակամությունը», - երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակության անդամները Սիմոնսին ներկայացրել են Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերի իրավական և այլ հիմնավորումները՝ միաժամանակ վստահեցնելով, որ ձեռնարկված պաշտպանական բարեփոխումների ընթացքը անխափան կշարունակվի:

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին ստորագրել է հրամանագիր՝ մայրաքաղաքում 20 օր ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին։

Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը մասնակցել է ԳՀԽ քաղաքական-ռազմական ուղղորդող կոմիտեի նիստին, որը գլխավորում էր ՆԱՏՕ-ի Պաշտպանության քաղաքականության և  պլանավորման ստորաբաժանման Զինված ուժերի պլանավորման տնօրինության ղեկավար Ֆրենկ Բոլանդը:   

Նիստի ընթացքում քննարկվել են 2008թ. համար Հայաստանի Գործընկերության նպատակները, որոնք մշակվել են փետրվարի 4-8-ը Պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակում:

Հայաստանը ներկայացնող պատվիրակության կազմում են պաշտպանության  փոխնախարար Արա Նազարյանը, ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը, ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ Դավիթ Տոնոյանը, ՆԱՏՕ-ում Հայաստանի ռազմական ներկայացուցիչ Մհեր Իսրայելյանը, ՊՆ ՄՌՀՊԾ բաժնի վարիչի պաշտոնակատար Արա Մեսրոպյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: