486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ոստիկանությունը մարտական զենք չի գործադրել Երևանի ընդդիմության ցույցի մասնակիցների նկատմամբ
11:27
12 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ոստիկանությունը մարտական զենք չի գործադրել մարտի 1-ին և 2-ին Երևանի կենտրոնում ընդդիմության ցույցի մասնակիցների նկատմամբ, այս մասին չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև բախումների։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին ստորագրել է հրամանագիր՝ մայրաքաղաքում 20 օր ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին։

Տռուզյանը նշեց, որ վերջին օրերին ինտերնետում շրջանառության մեջ է դրվել «Նշանառու կրակոցներ» խորագրով մի տեսաերիզ, որով փորձ է արվում մտայնություն ձևավորել, թե մարտի 1-ի լույս 2-ի գիշերը ոստիկանությունը մարտական զենք է գործադրել ցուցարարների նկատմամբ։ Մասնավորապես, տեսաերիզում օգտագործվել են ակնհայտորեն մոնտաժված կադրեր՝ կասկածի տակ դնելով ոստիկանության գործողությունների օրինականությունն ու համարժեքությունը:

«Սա ևս փաստում է այն մասին, որ իշխանությունը բռնի յուրացնելու,  սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների կազմակերպիչների հիմնական զենքերից է ապատեղեկատվության տարածումը՝ նպատակ ունենալով հասարակության մեջ սերմանել ատելություն իշխանությունների նկատմամբ և դրդել անհնազանդության, անկարգությունների», - նշեց մամուլի քարտուղարը։

Տռուզյանը տեղեկացրեց, որ այդ տեսանյութը, ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով, կենթարկվի փորձաքննության, որի արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ։

Տռուզյանը փաստեց, որ դատախազությունը հետամուտ է լինելու տեղի ունեցած անկարգությունների լիարժեք բացահայտմանը և հավաստիացնում, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ընթանում է բազմակողմանի քննություն, քննարկման առարկա է դառնում յուրաքանչյուր դրվագ և հայտարարություն, որի արդյունքների մասին պարբերաբար հանրությանը կտրամադրվի տեղեկատվություն:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  հասարակական կարգը վերականգնելու և երկրի սահմանադրական կարգը պահպանելու համար ոստիկանության ուժերի կողմից օգտագործվել են հետևյալ հատուկ միջոցները՝ արցունքաբեր գազ, լուսածիր գնդիկավոր փամփուշտներ (նախնական զննությամբ հենց այս փամփուշտների օգտագործումն է մոնտաժված կադրերում փորձ արվում ներկայացնել որպես մարտական հրազենի կիրառում), ջրցան մեքենաներ: 

«Ցուցարարների նկատմամբ մարտական հրազեն օգտագործելու վերաբերյալ որևէ հրահանգ չի եղել», - ընդգծեց գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը։ Նա կոչ է անում այն անձանց, ովքեր ունեն հակառակի մասին վկայող տվյալներ, ապացույցներ և ոչ թե խեղաթյուրված, մոնտաժված կադրեր, դրանք տրամադրել նախաքննական մարմնին կամ դատախազությանը:

Մամուլի քարտուղարի խոսքերով, նախաքննության առջև դրված հիմնական խնդիրներից է՝ պարզել մարտի 2-ի գիշերը ցույցը ցրելու ընթացքում 8 զոհերի մահվան հանգամանքները,  նշանակվել են փորձաքննություններ։ Ավելին, նշեց Տռուզյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նախօրեին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի  հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել ապահովել միջազգային փորձագետների մասնակցությունը  փորձաքննությունների իրականացմանը՝ նման ցանկության առկայության դեպքում: 

ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնական տվյալների համաձայն, մարտի 1-2-ը փողոցային անկարգությունների ընթացքում վիրավորվել է ոստիկանության 180 աշխատակից և 48 քաղաքացի, ևս ութ մարդ զոհվել է հրազենային վնասվածքներից։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։