481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ամեն տարի անձրևները Հայաստանի գյուղատնտեսությանը 5 մլն դոլարի վնաս են հասցնում
19:26
11 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ամեն տարի հորդ  անձրևներից Հայաստանի գյուղատնտեսությանը հասցված վնասը կազմում է միջինը 1,6 – 1,7 միլիարդ դրամ (մոտ 5,2 – 5,5 մլն. դոլար)։ Այս տվյալները երեքշաբթի ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը՝ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած  խորհրդակցության ժամանակ։

Լոքյանը հայտնեց, որ Հայաստանը դասվում է աշխարհի սելավավտանգ տարածքների թվին։ Նախարարն ավելացրեց, որ մի քանի տարի առաջ՝  1997թ.-ին և 1998թ.–ին հասցված վնասը եղել է  անհամեմատ մեծ՝ 29,2 մլն. դոլար և 45,4 մլն. դոլար՝ համապատասխանաբար։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում ներկայացվել է «Բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները և բնակչության գույքը վարարումների ու սելավների ռիսկից պաշտպանելու միջոցառումների» ծրագիրը։

2,6 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ ծրագիրն իրականացվելու է ս.թ. մարտ-ապրիլ ամիսներին։ Ծրագրի շրջանակներում, մասնավորապես, ձևավորվելու է հանրապետության գետերի և հեղեղատարների, դրանց հեղեղակարգավորիչ կառուցվածքների, սպառնացող վտանգների վերաբերյալ տեղեկատվական ամբողջական բազան։

Խորհրդակցության ընթացքում ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը նշեց, որ ոռոգման համակարգերի նորոգման և  մաքրման աշխատանքների իրականացումը մարտի 4-ից արդեն  իսկ սկսվել է  և կավարտվի  մինչև  ապրիլի 25-ը: Նա ավելացրեց, որ նախալեռնային և  լեռնային շրջաններում տվյալ աշխատանքները սկսվում են ավելի ուշ՝ հունիս-հուլիս ամիսներին։ Անդրեասյանի խոսքով, նորոգման և մաքրման աշխատանքների ավարտից հետո ջրառ իրականացնող   ընկերությունների կողմից շահագործվող բոլոր հիդրոտեխնիկական կառուցվածքները ոռոգման շրջանի սկզբին կբերվեն տեխնիկապես աշխատունակ վիճակի:   

ՀՀ փոխվարչապետը բոլոր գերատեսչություններին հանձնարարեց ապահովել նախատեսվող աշխատանքների  արդյունավետ կազմակերպումը: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։