483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում բնակչությանը` չհավատալ սուտ լուրերին
17:17
11 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում բնակչությանը` զգոն լինել և չենթարկվել սադրիչ հայտարարություններին, չհավատալ սուտ լուրերին։

«Կեղծ, արհեստածին, սադրիչ ասեկոսների տարածումը հասարակության շրջանում իշխանությունը բռնի յուրացնելու,  սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների կազմակերպիչների հիմնական զենքերից է, որի նպատական է թուլացնել պետության հիմքերը»,- երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը։

Հայաստանի ընդդիմությունը, Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, փետրվարի 20-ից Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքներ էր անցկացնում՝ բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքներից, որում հաղթել էր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։ Ընդդիմության ակցիաները մարտի 1-ին վերածվեցին անկարգության և հանգեցրեցին իրավապահ մարմինների և ցուցարարների ընդհարումների։

Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված դրությունը՝ ՀՀ նախագահի հրամանով մարտի 1-ից Երևանում 20 օր ժամկետով արտակարգ դրություն է հայտարարվել:

Տռուզյանի խոսքերով, մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ մահացած անձանց թիվը չի ավելացել. զոհվել է  8 անձ, որոնցից 1-ը՝ ոստիկանության աշխատակից: Ընդհանուր առմամբ մարտի 1-ին և 2-ին մարմնական վնասվածք է ստացել 180 ոստիկան և 48 քաղաքացի:

«Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելու և նրանց դիմադրություն ցույց տալու հետևանքով առաջացած ընդհարման ժամանակ զոհեր չեն արձանագրվել, և հակառակի մասին շրջանառվող պնդումներն իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց Տռուզյանը:

Նա հաղորդեց, որ իշխանությունը բռնի յուրացնելու,  սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ մայրաքաղաքում կազմակերպված և անցկացված զանգվածային միջոցառումների ժամանակ կազմակերպիչների կողմից կանխամտածված ցուցարարներին, հավաքված ժողովրդին տրամադրվել է ակնհայտ կեղծ, մտացածին տեղեկատվություն այդ թվում իշխանությունների, իրավապահ մարմինների  գործողությունների վերաբերյալ՝ նպատակ ունենալով բնակչության մոտ սերմանել ատելություն, թշնամություն իշխանությունների, իրավապահ մարմինների նկատմամբ՝ այդպիսով դրդելով նրանց անհնազանդության, զանգվածային անկարգությունների՝ վտանգելով երկրի սահմանադրական կարգը:

«Բնակչության նկատմամբ հոգեբանական այդ դիվերսիան շատ ավելի սուր դրսևորումներ է ստացել մարտի 1-2-ին և հաջորդող օրերին»,- ասաց Տռուզյանը:

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը հայտարարեց, որ սադրիչ, արհեստածին լուրերի թվին է պատկանում նաև ոստիկանների կողմից երեխայի սպանության մասին լուրը։

Նրա խոսքով, այդ սուտ լուրը ծնվել է Ֆրանիսայի դեսպանատան հարող տարածքում մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքի  ժամանակ, որի նպատակը եղել է մեկը՝ հավաքված բազմությանը դրդել բռնությունների։

«Կազմակերպված սադրանքների մասին են վկայում նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները, որոնց թվում են նաև ականատեսների վկայությունները»,- ասաց Տռուզյանը։

Մասնավորապես, Տռուզյանը հաղորդեց, որ քաղաքացի Մկրտիչ Արմենակյանի վկայությամբ, ով հանդիսացել է հանրահավաքների ակտիվ մասնակից, մարտի 1-ին ոստիկանների կողմից Ազատության հրապարակում ենթադրյալ սպանված  երեխայի մահվան լուրը շրջանառության մեջ է դրել մի կին, ով Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում  թափված աղբի միջից վերցնելով երեխայի մի կոշիկ, ջղաձիգ բղավել է, թե այն «Ազատության» հրապարակում մահացած երեխայի կոշիկն է:

«Այդ կնոջ տարածած հերյուրանքները սադրել են անկարգություններ և բռնություններ ոստիկանների նկատմամբ»,-ասաց Տռուզյանը, ավելացնելով, որ միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Մամուլի քարտուղարի խոսքով, անհնազանդություն և բռնություններ հրահրող ակնհայտ կեղծ տեղեկատվությունների տարածումը շարունակվում է նաև այսօր:

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ այս օրերին բնակչության շրջանում տարածվում են sms հաղորդագրություններ՝ ենթադրյալ 58 զոհերի մասին: Ձեռնարկված  միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են նման ապատեղեկատվություն տարածող անձինք:

«Նրանց թվում է Երևանի բնակիչ Դավիթ Այվազյանը, ով վկայի կարգավիճակում հարցաքննվելիս խոստովանել է, որ տարածել է կեղծ տեղեկատվություն և զղջացել կատարած սխալ քայլի համար»,- պարզաբանեց Տռուզյանը:

ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնապես ևս մեկ անգամ հայտարարել է, որ  զանգվածային անկարգությունների ժամանակ մահացել է 8 անձ, որոնց անունները դատախազությունը հրապարակել է մարտի 2-ին:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: