482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կժամանի Հայաստան
14:21
11 Մարտի 2008

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը այս շաբաթ եռօրյա այցով կժամանի Երևան՝ երկրում բարդ ներքաղաքական իրավիճակը քննարկելու համար, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԵԽ տեղեկատվության գրասենյակից։

Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմության բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև բախումների. նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին ստորագրել է հրամանագիր՝ մայրաքաղաքում 20 օր ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին։

«Համմարբերգը կհանդիպի բարձրաստիճան պետական իշխանություններին՝ մարդու հիմնարար իրավունքների արդյունավետ պաշտպանությանը նպաստելու նպատակով», - նշեց գործակալության զրուցակիցը։

Մասնավորապես նախատեսված են Հանձնակատարի հանդիպումները նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ և նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի, նախկին նախագահ և նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի, Խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանի, Սահմանադրական դատարանի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, դիվանագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

«Այցի շրջանակներում Համմարբերգը նաև կայցելի բանտեր, ոստիկանական տեղամասեր և հիվանդանոցներ՝ իրադարձությունների մասնակից անձանց հանդիպելու նպատակով», - նշեցին տեղեկատվության գրասենյակից։

Գործակալության զրուցակիցը նշեց, որ Համմարբերգը մտահոգություն է հայտնել Հայաստանում մարդու իրավունքների վիճակով և արտակարգ դրության հայտարարման հետևանքներով։

«Այսօր հրատապ է վերականգնել այն իրավիճակը, երբ լրատվամիջոցների, քաղաքական կուսակցությունների և ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը չի խոչընդոտվում», - կարծում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը։

Մարտի 10-ին ՀՀ նախագահը փոփոխություններ է մտցրել արտակարգ դրության մասին հրամանագրի մեջ։ Մասնավորապես ուժը կորցրած են համարվում արտակարգ դրության հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների և այլ հասարակական կազմակերպությունների գործունեության ժամանակավոր կասեցմանը վերաբերող դրույթները, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում՝ նրանց միջոցների հաշվին, իսկ միջոցներ չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանը նախատեսող ենթակետը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: