486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է Հայաստանի արդարադատության նախարարության Թարգմանչի կենտրոնը
14:08
11 Մարտի 2008

Երևանում բացվել է Հայաստանի արդարադատության նախարարության Թարգմանչի կենտրոնը, որը թույլ կտա հայերեն թարգմանել եվրոպական իրավական ակտերը՝ ժամանակակից չափանիշներով։

«Թարգմանչի կենտրոնն աշխատելու է թարգմանության ամենաժամանակակից չափանիշներով։ Ցանկանում եմ ասել, որ Հայաստանը հունվարին պաշտոնապես ընդունել է այդ չափանիշը», - ասաց AEPLAC-ի (Տնտեսական քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոն) հայաստանյան տնօրեն, փորձագետ Տիգրան Ջրբաշյանը։

Նա ավելացրեց, որ Հայաստանը աշխարհում ութերորդ երկիրն է, որն ընդունել է այդ չափանիշը։

«Ես կարծում եմ, որ դա կբարձրացնի ժողովրդի վստահությունը թարգմանության որակի նկատմամբ։ Մենք կազմակերպել ենք մի շարք միջոցառումներ՝ մեր աշխատանքը եվրոպական երկրների գործունեության հետ համեմատելու համար։ Կարող եմ հավաստիացնել, որ մեր Կենտրոնը ոչնչով չի զիջում Եվրոպայի նման Կենտրոններին», - ասաց Ջրբաշյանը։

Նա նաև նշեց, որ հայտ ներկայացրած 150 մասնագետներից ընտրվել են 18 թարգմանիչներ, ովքեր անցել են վերապատրաստում և աշխատելու են Կենտրոնում։

AEPLAC-ի Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Քենեթ Մյունթերն իր հերթին նշեց, որ այժմ եվրոպական բոլոր իրավական ակտերը կթարգմանվեն հայերեն, և երկրի քաղաքացիները կարող են օգտվել դրանցից։

«Ցանկանում եմ նշել, որ Հայաստանի իշխանությունները մեծ աշխատանք են կատարել՝ օրենսդրությունը եվրոպական իրավունքին համապատասխանեցնելու համար», - ասաց նա։

Բացի այդ նա նշեց, որ բոլոր հայկական օրենքները թարգմանվելու են անգլերեն, ինչը դրանք մատչելի կդարձնի եվրոպացիների՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար։

«Շատ կարևոր է, որպեսզի հայկական իրավական ակտերում և դատական գործընթացների ժամանակ օգտագործվող տերմինները մատչելի լինեն օտարերկրացիների համար», - նշեց Մյունթերը։

Արդարադատության նախարարության թարգմանչի կենտրոնը ստեղծվել է AEPLAC աջակցությամբ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։