486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ-ն ողջունում է ԱԴ ռեժիմը մեղմացնելու՝ հայկական իշխանությունների որոշումը
12:33
11 Մարտի 2008

Հայաստանում ընտրությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Ջոն Պրեսկոտը ողջունել է Հայաստանի իշխանությունների որոշումը՝ արտակարգ դրության երկու դրույթները չեղյալ հայտարարելու մասին։

2008 թ. մարտի 10-ի հրամանով ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանել է քաղաքական կուսակցությունների գործունեության սահմանափակումները, որոնք մտցվել էին՝ Երևանում մարտի 1-ից  հայտարարված Արտակարգ դրության ռեժիմի կապակցությամբ։

«Ես ողջունում եմ քաղաքական կուսակցությունների և ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության կասեցման մասին դրույթի չեղյալ հայտարարումը։ Այժմ ես կոչ եմ անում իշխանություններին՝ հանել արտակարգ դրության մնացած դրույթները, մասնավորապես նրանք, որոնք սահմանափակում են լրատվամիջոցների ազատությունը», -  երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին Պրեսկոտի խոսքերը  Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակից։

Պրեսկոտը հաստատել է իր դիրքորոշումն այն մասին, որ ներկա ճգնաժամի հանգուցալուծման միակ եղանակը նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման ճանաչումն է, արտակարգ դրության հանումը և մարդու իրավունքների ու ազատությունների վերականգնումը։ Նա ելույթ է ունեցել որպես 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին հանգեցրած հանգամանքների անկախ հետաքննության ու քաղաքական բոլոր ուժերի միջև երկխոսության ծավալման անհրաժեշտ քաղաքական և ընտրական բարեփոխումների կողմնակից։ ԵԽԽՎ զեկուցողը իր բացահայտումների և եզրակացությունների  վերաբերյալ զեկույցը կներկայացնի Վեհաժողովի նախագահին՝ ԵԽԽՎ բյուրոյի 2008թ. մարտի 13-ին Փարիզում կայանալիք հանդիպմանը։

Հայաստանի մայրաքաղաքում 20 օր ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագիրը Ռոբերտ Քոչարյանը ստորագրել էր՝ կապված նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության բազմաթիվ ցույցերի հետ. նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։

Բողոքի ցույցերը վերածվել էին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է ութ մարդ և վիրավորվել 131-ը։

Հրամանի մեջ արված փոփոխությունների համաձայն՝ ուժը կորցրած են համարվում արտակարգ դրության հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների և այլ հասարակական կազմակերպությունների գործունեության ժամանակավոր կասեցմանը վերաբերող դրույթները, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում՝ նրանց միջոցների հաշվին, իսկ միջոցներ չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանը նախատեսող ենթակետը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։