486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում դեռևս անօթևան է մնում 1988թ. երկրաշարժից տուժած 7665 ընտանիք
19:02
10 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./Նովոստի-Արմենիա/. 2008թ. մարտի 1-ի դրությամբ Շիրակի և Լոռու մարզերում դեռևս անօթևան է մնում, համապատասխանաբար, 4 հազար 666 և 2 հազար 999 ընտանիք, որոնք տուժել են 1988թ. դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս տվյալները երկուշաբթի նիստի ընթացքում ներկայացվել են փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին, որը Սպիտակի երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի փոխնախագահն է։

Հայաստանի նշված երկու մարզերում քաղաքային և գյուղական համայնքների անտուն մնացածների ցուցակները ուսումնասիրված և ճշտված են պետհանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, որը նա տվել է 2007թ.-ին՝ պետհանձնաժողովի առաջին նիստի ժամանակ։

Խորհրդակցության ժամանակ նշվել է, որ 1998-2008թթ. Շիրակի մարզի քաղաքային և գյուղական համայնքներում բնակարանով ապահովվել է 19 հազար 265 ընտանիք, իսկ Լոռու մարզում՝ 14 հազար 601 ընտանիք։ Բացի այդ, հասարակական կազմակերպությունների ծրագրերի շրջանակներում բնակարան է ստացել ևս վեց հազար ընտանիք։

Խորհրդակցության ընթացքում փոխվարչապետն ընդգծել է, որ Լոռու և Շիրակի մարզերում անօթևան մնացածների վերջնական ցուցակները ՀՀ կառավարությանը կներկայացվեն վերջնական ստուգումներից և ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական հանձնաժողովի տվյալների հետ համեմատելուց հետո։

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ։ Տարերային աղետը գրեթե հիմնովին ավերել է Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաքները՝ Սպիտակը և Լենինականը (ներկայիս Գյումրին) և ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաք ավերվել է մասամբ։

Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, դրա ուժգնությունը,  գնահատած 12 բալանոց սանդղակով՝ կախված շինությունների քանդվածության աստիճանից, հասել է տասը բալի, իսկ Լենինականում՝ 9 բալի, Կիրովականում (Վանաձորում)՝ ութ բալի։ Սպիտակ քաղաքը հիմնովին ավերվել է։

Այդ օրը, պաշտոնական տվյալներով, մահացել է 25 հազար մարդ, 140 հազարը դարձել են հաշմանդամ, իսկ կես միլիոն մարդ զրկվել է օթևանից։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: