484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի անկարգություններից տուժած երեք մարդ դեռևս մնում է վերակենդանացման բաժանմունքում. Առողջապահության նախարարություն
18:55
10 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./Նովոստի-Արմենիա/. Երևանի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում փողոցային անկարգություններից տուժած դեռևս երեք մարդ կա։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, Երևանի հիվանդանոցներում մարտի 10-ի տվյալներով դեռևս 18 տուժած կա, որոնք հիվանդանոց են բերվել նախանցյալ շաբաթ-կիրակի օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո։ Նրանց թվում են երեք զինծառայող և Ոստիկանության երկու աշխատակից։

Մասնավորապես, «Արմենիա» ԲԿ վերակենդանացման բաժանմունքում  շարունակում է բուժօգնություն ստանալ 2 տուժած, ևս մեկ զինծառայող՝  Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքում։

Տուժածներին բժշկական օգնություն են ցուցաբերում նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  ԲԿ-ում,  N2 բուժմիավորումում և N3 հիվանդանոցում, ինչպես նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնում։

Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալներով, ընդհանուր առմամբ, շաբաթ օրը տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժել է 131 մարդ, որոնցից 72-ը՝ զինծառայող։ Ութ մարդ մահացել է հրազենային վնասվածքներից։

Նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, փետրվարի 20-ից Երևանի Ազատության հրապարակում հանրահավքներ էր անցկացնում։  Ընդդիմության ակցիաները մարտի 1-ին վերածվեցին անկարգության և հանգեցրեցին իրավապահ մարմինների և ցուցարարների ընդհարումների, որոնց հետևանքով մարտի 2-ի գիշերը զոհվեց ութ մարդ և վիրավորվեց 131-ը։

Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված դրությունը՝ ՀՀ նախագահի հրամանով մարտի 1-ից Երևանում 20 օր ժամկետով արտակարգ դրություն է հայտարարվել՝ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ և 117-րդ հոդվածի 6-րդ կետերով (պետության և բնակչության անվտանգության սպառնալիք)։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։