+32
Եղանակը Երևանում
Հայ
VivaCell-ը 11 հայ նորածինների մանկական սենյակի կահույք է նվիրելու
17:31
10 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի բջջային օպերատոր VivaCell-ը 11 հայ նորածինների մանկական սենյակի կահույք է նվիրելու՝ ընկերության կողմից հայտարարված Կանանց, մայրության և գեղեցկության միամսյակի շրջանակներում՝ մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում։

Ընկերության պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրությունում նշվում է, որ արդեն երրորդ տարին ընկերությունը տոնական միամսյակ է հայտարարում, որի ընթացքում «Ալո մամ» կանխավճարային քարտեր է նվիրում բոլոր կանանց, ովքեր այդ ընթացքում ծննդաբերում են Երևանի պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում, ինչպես նաև Հայաստանի շրջկենտրոններում։

Այս տարի Միամսյակն ավարտվելու է նվերների հատուկ խաղարկությամբ, որին մասնակցելու են «Ալո մամ» քարտեր ստացած բոլոր մայրերը։

11 հաղթողներից յուրաքանչյուրը (մեկը՝ մայրաքաղաքից և 10-ը՝ յուրաքանչյուր մարզից) VivaCell-ից հատուկ նվեր է ստանալու՝ մանկական սենյակի կահույքին անհրաժեշտ բոլոր առարկաները։

VivaCell («Ղ-Տելեկոմ») Հայաստանում բջջային կապի առաջատար օպերատորն է, որը մատուցում է ձայնային կապի և տվյալների փոխանցման ծառայությունների լայն շրջանակ։

 «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն աշխատում է Հայաստանի ողջ տարածքում, ունի GSM 900/1800 ստանդարտի համապատասխանության հավաստագիր՝ մինչև 2019թ.։ 2007թ. հուլիսի 1-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը 986 հազար էր, ինչը ՄՏՍ-ի գնահատականով կազմում է շուկայի 66 տոկոսը։

Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսի սեփականատերը Ռուսաստանում և ԱՊՀ-ում բջջային կապի խոշորագույն օպերատոր «Բջջային հեռահամակարգեր» (ՄՏՍ) ԲԲԸ-ն է, իսկ մնացած 20 տոկոսը պատկանում է Fattouch Group  լիբանանյան ներդրումային ընկերությանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: