483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կմասնակցի Մոսկվայի թատերական ցուցահանդեսին
16:36
10 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը կմասնակցի «Pro-տեատր» թատերական ցուցահանդեսին, որը կանցկացվի ապրիլի 4-6-ը Մոսկվայի  Նկարիչների միությունում՝ «Ոսկե դիմակ» թատերական փառատոնի շրջանակներում։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնեց Ազգային ստեղծագործական թատերական կազմակերպության նախագահ Ռուբեն Բաբայանը։

«Հայաստանն առաջին անգամ  է մասնակցում նման  ցուցահանդեսի։ Սա մեր թատրոնների գովազդային արտադրանքը միջազգային հանրությանը ներկայացնելու լավ հնարավորություն է»,-ասաց նա։

Բաբայանն ավելացրեց, որ «Pro-տեատր» ցուցահանդեսի ժամանակ «Հայ ֆեստ» փառատոնի հովանու ներքո սրահներում կներկայացվի ութ հայկական թատրոնների արտադրանքը։

Այսպես, մոսկովյան ցուցահանդեսին կմասնակցեն Երևանի պետական կամերային թատրոնը, Հ. Թումանյանի անվան Երևանի պետական տիկնիկային թատրոնը, Երևանի պետական խամաճիկների թատրոնը, Երևանի պետական մնջախաղի թատրոնը, Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնը, Էսթետիկայի ազգային կենտրոնի Փոքր թատրոնը, «Միհր» պլաստիկ պարի թատրոնը, ինչպես նաև Հենրիկ Մալյանի թատրոն-ստուդիան։

Նրա խոսքերով, ցուցահանդեսի այցելուները կծանոթանան հայ թատրոնի ծրագրերի, ցուցափեղկերին, ցուցապաստառներին, բացի այդ կներկայացվեն ներկայացումների տեսագրության սկավառակները։

««Pro-տեատր» ցուցահանդեսը ոչ միայն մեզ գովազդելու հնարավորություն կտա, այլև միջազգային փառատոնների կազմակերպիչների հետ կապեր հաստատելու միջոց է, ովքեր ամեն տարի այցելում են այս ցուցահանդես»,-ավելացրեց նա։

Բացի այդ Բաբաբյանը նշեց, որ Մոսկվա ուղևորությունը մյուս թատրոնների գործունեությանը ծանոթանալու հնարավորություն կտա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: