+1
Եղանակը Երևանում
Հայ
Պուտինը հաստատել է Ռուսաստան այցելելու` Սարգսյանին ուղղած հրավերը
16:26
10 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին ուղղած իր հրավերը՝ Ռուսաստան այցելելու մասին, հաղորդում է Կրեմլի լրատվական ծառայությունը։

«Այսօր տեղի է ունեցել Պուտինի և Սարգսյանի հեռախոսազրույցը։ Ռուսաստանի նախագահը ջերմորեն շնորհավորել է Սարգսյանին՝ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից նախագահական ընտրությունների արդյունքները վերջնականորեն հաստատելու կապակցությամբ։ Պուտինը հաստատել է մինչ այդ իր կողմից արված հրավերը, որով Սարգսյանին հրավիրել էր այցելել Ռուսաստան։ Հրավերն ընդունվել է երախտագիտությամբ»,- ասվում է լրատվական ծառայության հաղորդագրությունում, որը ստացել է «ՌԻԱ Նովոստին»։

ՀՀ Սահմանադրական դատարանը շաբաթ օրը նիստի ժամանակ մերժել է նախագահական ընտրությունների ժամանակ պարտություն կրած թեկնածուներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Տիգրան Կարապետյանի հայցադիմումը՝ նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին։ Դատարանն անփոփոխ է թողել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, համաձայն որի ընտրություններում հաղթող է ճանաչվել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։

ԿԸՀ վերջնական տվյլաների համաձայն՝ ՀՀ նախագահական ընտրություններում  ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հավաքել է ընտրողների ձայների 52,82 տոկոսը, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 21,5 տոկոսը, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը՝ 0,6 տոկոսը։ Թե եվրոպական և թե ԱՊՀ դիտորդները ընտրությունները ճանաչել են միջազգային չափորոշիչներին համապատասխան։

Մարտի 4-ից ՀՀ ՍԴ-ն սկսել էր նախագահական ընտրությունների բողոքարկման մասին դիմումների քննությունը միասնական վարույթում, որոնք ներկայացրել են ՀՀ նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանը և Լևոն Տեր-Պերտոսյանը։

Լսումների ընթացքում հայցվորները պնդել են, որ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումները զանգվածային բնույթ են կրել, ինչն ազդել է քվեարկության արդյունքների վրա, այդ պատճառով ԿԸՀ փետրվարի 24-ի որոշումը ընտրությունների վերջնական արդյունքների վերաբերյալ պետք է անվավեր ճանաչվի։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։

Բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է ութ մարդ և վիրավորվել 131-ը։ Մարտի 1-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է հրաման՝ մայրաքաղաքում 20 օր ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։