478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի մայրաքաղաքում «Թատերական շաբաթը» մեկնարկում է մարտի 10-ին
15:18
10 Մարտի 2008

Երևանում երկուշաբթի՝ մարտի 10-ին կբացվի «Թատերական շաբաթը», մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ «Այս շաբաթն իսկական տոն կդառնա մեզ համար, ինչպես լավ ժամանակներում»,-ասաց նա։

«2007-X անունը կրող թատերական շաբաթվա ընթացքում ներկայացվող ներկայացումները հայ հանդիսատեսի համար ինչ-որ չափով բացահայտում կլինեն, քանի որ բեմադրություններն անցյալ տարվա աշխատանքներ են, և մեր հանդիսատեսը դեռ ծանոթ չէ դրանց»,-ասաց Պողոսյանը։

Նախարարի խոսքերով, հանդիսատեսի դատին կներկայացվի ութ ներկայացում։ «Շաբաթը կբացվի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի «Ak. Ak.» ներկայացումով»,-ասաց նախարարը։

Երաժշտական կամերային թատրոնը բեմադրել է «Անուշ» ներկայացումը ըստ Հովհաննես Թումանյան համանուն պոեմի, Երևանի պետական կամերային թատրոնը կցուցադրի Ֆրեշետի «Ժանը և Բեատրիսը» պիեսի մոտիվներով բեմադրված «Փնտրվում է տղամարդ» ներկայացումը, Չալիկյանի անվան Երևանի պետական մնջախաղի թատրոնը հանդես կգա  «Դեմոն» ներկայացումով՝ ըստ Լերմոնտովի համանուն պոեմի։

Թատերական շաբաթում ընդգրկված են նաև Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնը՝ «Իմ ծնողների նևրոզները» ներկայացումով՝ ըստ Լուկաս Բարֆուսի ստեղծագործության, Գեղագիտության ազգային կենտրոնը «Օֆելյայի ստվերների թատրոնը» ներկայացումով՝ ըստ Էնդեյի համանուն հեքիաթի, Էդգար Էլբակյանի թատրոնը կներկայացնի «Չե՞ս պարի ինձ հետ» գործը՝ ըստ Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների, իսկ Թումանյանի անվան Երևանի պետական տիկնիկային թատրոնի դերասանները կներկայացնեն «Երկնագույն երկրագունդ» բեմադրությունը։

Բացի այդ, Շաբաթվա ընթացքում ներկայացումների ավարտից հետո կկազմակերպվեն բաց քննարկումներ։ «Բաց  քննարկումները հնարավորություն կտան գնահատել սեփական հնարավորությունները, իսկ հանդիսատեսին՝ արտահայտել իր անհատական կարծիքը»,-ավելացրեց Պողոսյանը։

Նախարարը նաև ավելացրեց, որ միջոցառումներին մասնակցում են երիտասարդ ռեժիսորներ։ «Թատերական շաբաթվա անցկացումը ուղղված էր նաև նոր տաղանդների բացահայտմանը»,-ավելացրեց նա։

Ազգային թատերական ստեղծագործական կազմակերպության նախագահ Ռուբեն Բաբայանն իր հերթին ընդգծեց, որ Շաբաթվա ընթացքում ներկայացված աշխատանքներում մի ընդհանրություն կա՝ բոլորը հեղինակային գործեր են։

Նա նշեց նմանատիպ մշակութային միջոցառումներ հետագայում ևս անցկացնելու կարևորությունը։ «Երևանը մեր երկրի մայրաքաղաքն է, իսկ մայրաքաղաքի ակտիվ կյանքի համար կարևոր է ամեն շաբաթ տարբեր փառատոնների և մշակութային միջոցառումների անցկացումը»,-հայտնեց Բաբայանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: