483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայ երգչուհի Սիրուշոն Եվրատեսիլ-2008-ին կկատարի «Քելե-քելե» երգը
12:54
10 Մարտի 2008

Հայ երգչուհի Սիրուշոն մայիսին Բելգրադում կայանալիք «Եվրատեսիլ-2008» երգի միջազգային մրցույթին կներկայացնի «Քելե-քելե» վերնագրով երգը։

«Քելե-քելե» երգն ընտրվել է հեռուստադիտողների SMS-քվեարկության արդյունքում՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում մարտի 8-ին հեռարձակված  հեռուստաշոուի ընթացքում։ Այդ ստեղծագործության օգտին քվեարկել է հեռուստադիտողների 86,5 տոկոսը։

Հեռուստադիտողների դատին էր ներկայացվել չորս երգ։ Բոլոր ստեղծագործությունների խոսքերի հեղինակը Սիրուշոն է, հաղթած երգի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Հարութ Տեր-Հովակիմյանը։

2007 թ. նոյեմբերի 14-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես հայարարել էր իր որոշման մասին, համաձայն որի Բելգրադում կայանալիք Եվրատեսիլ-2008-ին Հայաստանը ներկայացնելու էր Սիրուշոն։

Սիրուշոն նոր սերնդի երիտասարդ երգչուհի է, որը մեծ համբավ ունի ինչպես էստրադային երգերի, այնպես էլ ժողովրդական երաժշտության սիրահարների շրջանում։ Նա Հայաստանում սիրված և հայտնի  երգչուհի՝ Սյուզան Մարգարյանի դուստրն է։

Նրա համերգները, ինչպես նաև ձայնասկավառակները մեծ հաջողություն ունեն։ Նա արժանացել է  «տարվա երգչուհի» կոչման, սակայն չի դադարում աշխատել, իսկ դա նշանակում է, որ նրա երկրպագուների թիվը այսուհետև էլ մեծ կլինի։

Այժմ նա սովորում է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետում։

2008 թ.-ին Հայաստանն արդեն երրորդ անգամ կմասնակցի «Եվրատեսիլին»։ 2006 թ.-ի մայիսին Հայաստանը ներկայացնող հանրահայտ էստրադային երգիչ Անդրեն, Աթենքում կատարելով «Without Your Love» (Առանց քո սիրո)  երգը, զբաղեցրեց ութերորդ տեղը։

2007 թ.-ին Հելսինկիում Ազգային երաժշտական մրցանակաբաշխության «2006 թ. լավագույն երգիչ» անվանակարգի հաղթող, էստրադային երգիչ և կոմպոզիտոր Հայկոն կրկնեց Անդրեի հաջողությունը՝ երգելով «Anytime you need» (Երբ դու ցանկանաս) երգը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: