480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում չեղյալ են հայտարարվել կուսակցությունների գործունեության սահմանափակումները՝ մտցված ԱԴ կապակցությամբ
12:34
10 Մարտի 2008

2008 թ. մարտի 10-ի հրամանով ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանել է քաղաքական կուսակցությունների գործունեության սահմանափակումները, որոնք մտցվել էին Երևանում մարտի 1-ից  հայտարարված Արտակարգ դրության ռեժիմի կապակցությամբ։

Հայաստանի մայրաքաղաքում 20 օր ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագիրը Ռոբերտ Քոչարյանը ստորագրել էր՝ կապված նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության բազմաթիվ ցույցերի հետ. նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։

Բողոքի ցույցերը վերածվել էին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է ութ մարդ և վիրավորվել 131-ը։

«Մարտի 10-ին նախագահը հրաման է ստորագել, որի համաձայն ուժը կորցրած են ճանաչվում  «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրի 4-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերը», - երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը։

ՀՀ նախագահի հրամանով՝ ուժը կորցրած է համարվում մարտի 1-ի հրամանագրի 4-րդ կետի 6-րդ ենթակետը, որի համաձայն ժամանակավոր կասեցվում էր արտակարգ դրության հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների և այլ հասարակական կազմակերպությունների գործունեությունը։

Բացի այդ ուժը կորցրած է համարվում 7-րդ ենթակետը, որի համաձայն նախատեսվում էր արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում՝ նրանց միջոցների հաշվին, իսկ միջոցներ չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով։

Մամուլի քարտուղարի խոսքերով, ՀՀ նախագահի ստորագրել է հրամանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարտի 1-ից մինչ օրս Երևանում ԱԴ ռեժիմի որևէ խախտում չի արձանագրվել, արձանագրվել է ներքաղաքական իրավիճակի կայունացում, ինչպես նաև նպատակ ունենալով ապահովել երկրի և բնակչության հնարավորինս արագ վերադարձ առօրյա կյանքի։

Սողոմոնյանն ավելացրեց, որ այս պահի դրությամբ ՀՀ նախագահի աշխատակազմում համապատասխան մասնագետների կողմից աշխատանքներ են տարվում՝ ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումներին առնչվող կետի վերաբերյալ այլ իրավական լուծումներ գտնելու ուղղությամբ, ինչը թույլ կտա մեղմել սահմանափակումների սահմանված աստիճանը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: