481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Սահմանադրական դատարանը մերժել է նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին` Հայաստանի ընդդիմության դիմումը
11:40
10 Մարտի 2008

ՀՀ Սահմանադրական դատարանը շաբաթ օրը նիստի ժամանակ մերժել է նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին Հայաստանի ընդդիմության դիմումը։

Որոշման մեջ, որն ընթերցել է ՍԴ անդամ Հրանտ Ղազարյանը, ՍԴ-ն ուժի մեջ է թողել ԿԸՀ 2008 թ. փետրվարի 24-ի որոշումը, որը հաստատում է փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները։

ՍԴ-ն երեքշաբթի սկսել է նախագահական ընտրությունների բողոքարկման մասին դիմումների քննությունը միասնական վարույթում, որոնք ներկայացրել են ՀՀ նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանը և Լևոն Տեր-Պերտոսյանը՝ համապատասխանաբար, փետրվարի 27-ին և 29-ին։ Գործով պատասխանող կողմ էր ճանաչվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որպես համապատասխանող կողմ ներգրավված էին Գլխավոր դատախազությունը, ՀՀ Ոստիկանությունը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը։

Բացի այդ, անձնական դիմումի հիման վրա, որպես երրորդ անձ, դատական նիստին ներգրավված էր նաև նախագահական ընտրություններում հաղթանակ տարած վարչապետ Սերժ Սարգսյանը։

Միաժամանակ ՀՀ ՍԴ-ն հանձնարարել է հայցվոր կողմին՝ դատական նիստի ժամանակ ներկայացված՝ ընտրախախտումների մասին փաստերը ներկայացնել ՀՀ դատախազություն՝ հետաքննություն անցկացնելու համար։

Իր որոշման մեջ ՀՀ Սահմանադրական դատարանը փաստել է, որ հայցվոր կողմը չի օգտագործել ներկայացված ընտրախախտումները ՀՀ Վարչական դատարանում քննելու՝ սահմանադրությամբ սահմանված հնարավորությունները։

Դատարանի որոշման մեջ նշվում է, որ մի շարք ընտրատարածքներում  քվեարկության գործընթացի խախտումների մասին՝ հայցվոր կողմի փաստերը չեն կարող կասկածի տակ դնել բոլոր 1923 ընտրատարածքներում քվեարկության լեգիտիմությունը։

Միաժամանակ ՀՀ ՍԴ-ն հաստատել է հայկական մի շարք ԶԼՄ-ների կողմից քարոզարշավի անհավասարաչափ լուսաբանումը, այդ թվում նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրի կողմից։ Իր որոշման մեջ ՍԴ-ն նշել է, որ հայկական ԶԼՄ-ները կանխակալությամբ էին լուսաբանում նախագահի որոշ թեկնածուների քարոզարշավը՝ հաճախ խախտելով օրենքի և բարոյականության նորմերը։

Սակայն, ըստ ՍԴ-ի, դա չի ազդել իրենց նախընտրական պլատֆորմներն ընտրողներին հասցնելու՝ թեկնածուների հնարավորության վրա։

ՍԴ-ն նաև իր որոշման մեջ նշել է ընտրական գործընթացի նկատմամբ Հայաստանում գոյություն ունեցող անվստահությունը և անհրաժեշտ է համարել անցկացնել գոյություն ունեցող ընտրական գործընթացների համալիր բարեփոխում։

ԿԸՀ վերջնական տվյլաների համաձայն՝ ՀՀ նախագահական ընտրություններում  ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հավաքել է ընտրողների ձայների 52,82 տոկոսը, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 21,5 տոկոսը, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը՝ 0,6 տոկոսը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է ութ մարդ և վիրավորվել 131-ը։ Մարտի 1-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է հրաման՝ մայրաքաղաքում 20 օր ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: