486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-5
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳՆ ղեկավարը Եվրախորհրդի դեսպանների հետ քննարկել է ներքաղաքական իրավիճակը
18:31
07 Մարտի 2008

Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը ուրբաթ ընդունեց Հայաստանում  հավատարմագրված ԵՄ դեսպաններին և Եվրոպական  հանձնաժողովի անդամներին:

«Հանդիպման մասնակիցներն անդրադարձան Հայաստանում անցկացված նախագահական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակին և վերահաստատեցին իրենց երկրների դիրքորոշումները նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից:

Նախագահական ընտրություններից դժգոհ ընդդիմությունը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակում, հանրահավաքներ էր կազմակերպում։

Բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների և իրավապահների միջև ընդհանրումների, որոնց արդյունքում  մահացավ ութ և վիրավորվեց 131 մարդ։ Մարտի 1-ից, նախագահի հրամանագրով,  Երևանում 20 օրով Արտակարգ դրություն է հայտարարվել։

Մամուլի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում նշվել է, որ պետք է արվեն  բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրադրության շուտափույթ կարգավորման համար:  

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջերս տեղի ունեցած միջադեպին և ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Ադրբեջանի կողմից ԼՂ վերաբերյալ բանաձևի նախագծի առաջադրմանը:

Մարտի 4-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն-գրոհային խումբը գրոհել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լևոնարխ բնակավայրի մերձակայքում տեղակայված ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջատար մարտական դիրքերից մեկը և ժամանակավորապես այն վերցրել իր վերահսկողության տակ: Սակայն ձեռնարկված գործողությունների արդյունքում դիվերսիոն-գրոհային խումբը ետ է շպրտվել նախկին դիրքերը` կրելով զգալի կորուստներ:

Ադրբեջանը փետրվարի 26-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային ներկայացրել է «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում»  օրինագիծը, որով խնդրում է հաստատել իր տարածքային սահմանները և Լեռնային Ղարաբաղի իրավունքը։ Օրինագիծի քվեարկությունը ՄԱԿ-ում կլինի մարտի 14-ին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: