483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ՍԴ լիազորությունները պետք է ճանաչվեն՝ անկախ ընտրությունների վերաբերյալ նրա վճռից.ԵԽԽՎ
18:21
07 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը կարծում է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի իրավունքներն ու լիազորությունները պետք է ճանաչվեն՝ անկախ նախագահական ընտրությունների վերաբերյալ նրա վճիռից։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ Ժ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին Պրեսկոտը հայտարարեց ուրբաթ Երևանում՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ, որը փետրվարի 29-ին միացել է իշխող կոալիցիային, որի կազմում են Հայաստանի հանրապետական կուսակցոթւյունը և «Բարգավաճ Հայաստանը»։

ՀՀ Սահմանադրական դատարանն ավարտել է երեքշաբթի սկսված՝ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները չեղյալ ճանաչելու մասին դիմումի քննարկումը՝ լսելով կողմերի եզրափակիչ խոսքը։ Այժմ ՍԴ անդամները հեռացել են խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու համար։

ՍԴ-ն մեկ վարույթում է միավորել նախագահական ընտրությունների բողոքարկման մասին դիմումները, որոնք ներկայացրել են ՀՀ նախագահի թեկնածուների Տիգրան Կարապետյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը։

Պրեսկոտը նաև նշեց, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ պայմաններ ունի երկխոսության համար, որոնք նաև Եվրամիության պահանջներն են։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակում ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ Մարտի 1-ին բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է ութ մարդ և վիրավորվել 131 մարդ։ Նույն օրը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանում 20-օր ժամկետով արտակարգ դրություն հայտարարեց։

Պրեսկոտը նշեց, որ բոլոր կողմերը հետաքրքրված են խնդիրը քննել և լուծել երկխոսությամբ: ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահը, կարևորելով արտակարգ դրության վերացումը, նշեց, որ կառավարության խնդիրն է արտակարգ դրության լինել թե չլինելը, «սակայն երկխոսություն սկսելու համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ»։

Ջոն Պրեսկոտը գտնում է, որ անհրաժեշտ է զարգացնել և խթանել քաղաքական ակտիվությունը: Նա նշեց, որ Եվրախորհուրդը մտահոգություններ ունի՝ կապված մարդու իրավունքների խնդիրների հետ, որոնք դրված են Հայաստանի և Եվրախորհրդի միջև համաձայնությունների հիմքում:

Իր հերթին Արթուր Բաղդասարյանը նշեց, որ լինելով հիմնական ընդդիմադիր ուժերից մեկը` մինչ քարոզարշավի մեկնարկը հանդես է եկել կառուցողական երկխոսությամբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի և այլ ընդդիմադիր ուժերի հետ:  Սակայն, ըստ պարոն Բաղդասարյանի, քարոզարշավի մեկնարկից հետո այդ երկխոսությունը բարդանում էր։

«Ես Լևոն Տեր-Պետրոսյանին առաջարկեցի ստորագրել համագործակցության փաստաթուղթ, սակայն նախկին նախագահը առաջարկեց ինձ միանալ իրեն կամ հեռանալ քաղաքականությունից»,- ասաց Բաղդասարյանը։

Խոսելով մարտի 1-ի գործողություններից` պարոն Բաղդասարյանը նշեց, որ իշխանությունները մտադրություն չեն ունեցել ցուցարարների նկատմամբ որևէ գործողություններ իրականացնել։

«Իշխանությունները պատրաստ էին սպասել ՍԴ-ի որոշմանը, սակայն իմանալով զենքի կուտակման մասին` որոշում է կայացվել ստուգում անցկացնել»,- ասաց Բաղդասարյանը։

Նա նշեց, որ իրավական խնդիրները պետք է լուծվեն իրավական դաշտում և չպետք է քաղաքականացվեն։

Բաղդասարյանը նաև ավելացրեց, որ ՀՀ վարչապետի առաջարկով ներգրավվելով կոալիցիայի մեջ և ստանձնելով լուրջ պատասխանատվություն` իրենք գնալու են ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։