478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
«ՀայՌուսգազարդի» 2008-2010թթ. ներդրումային ծրագիրը «ագրեսիվ է և հավակնոտ». գլխավոր տնօրեն
17:19
07 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./Նովոստի-Արմենիա/. Գազի մատակարարման և բաշխման հայ-ռուսական «ՀայՌուսգազարդ» ընկերության 2008-2010թթ. ներդրումային ծրագիրը «ագրեսիվ է և հավակնոտ», հայտարարեց վարչության նախագահ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ը գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը։

Հայաստանի հասարակական ծառայություները կարգավորող հանձնաժողովը ուրբաթ տեղի ունեցած նիստին հաստատել է «ՀայՌուսգազարդ» ընկերության 2008-2010թթ. ներդրումային ծրագիրը, որի ընդհանուր արժեքն է 45 միլիարդ 188,5 միլիոն դրամ (մոտ 146,4 միլիոն դոլար՝ առանց ԱԱՀ-ի)։

«Մենք ստորագրել ենք մի ծրագրի տակ, որն իրականացնելը շատ բարդ է, և որևէ մեկը չի ստիպել մեզ՝  մեր առջև նման բարձր ցուցանիշ դնել»,- ասաց Կարապետյանը։

Նա նշեց, որ ընկերությունը կարող էր իր առջև ավելի համեստ նպատակներ դնել և 260 հազար բաժանորդի գազաֆիկացնելու փոխարեն ծրագրում մատնանշել 100 հազար թիվը՝ տարին ավարտելով պլանի գերակատարումով։

«Սակայն մենք մեզ վրա հենց նման պարտականություններ ենք վերցնում, քանի որ մեր առաջ բարձր ցուցանիշ ենք դնում, որպեսզի  իրականացնենք նախատեսված բոլոր ծրագրերը։ Մենք տրամադրված ենք, որպեսզի բոլոր պլաններն իրագործվեն մինչև նախատեսված ժամկետի ավարտը»,- ասաց Կարապետյանը։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։ 2008թ. մարտի 1-ի դրությամբ իրական սպառողների թիվը կազմում է ավելի քան 526 հազար մարդ։

Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, այժմ նրա կապիտալը կազմում է 580 միլիոն դոլար, բաժնետերերն են՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ն (57,59% բաժնետոմս), ՀՀ էներգետիկայի նախարարությունը (34,7%) և «Իտերա» նավթագազային ընկերությունը (7,71%)։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: