481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում արտակարգ ռեժիմի դրությունը չի խախտվում. նախագահի մամուլի քարտուղար
15:36
07 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./Նովոստի-Արմենիա/. Երևանում արտակարգ դրության ռեժիմը չի խախտվում, ուրբաթ հայտարարեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը։

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008թ. մարտի 1-ին հրամանագիր է ստորագրել՝ մայրաքաղաքում 20-օր ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին՝ կապված նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկող ընդդիմության ակցիաների հետ։ Ընտրություններում հաղթող է ճանաչվել Սերժ Սարգսյանը։

«Արտակարգ դրության հետ կապված պատահարներ չեն գրանցվել, իսկ խախտումներ, որպես այդպիսիք, չեն գրանցվել»,- ասաց Սողոմոնյանը նախագահի նստավայրում ունեցած ճեպազրույցի ժամանակ։

Սողոմոնյանը նշեց, որ իրավիճակը մայրաքաղաքում ամբողջությամբ վերահսկվում է։ Պատասխանելով արտակարգ դրությունը ժամկետից շուտ դադարեցնելու հնարավորության հարցին, որը նաև եվրոպական կառույցների ներկայացուցիչների խնդրանքն է՝ նա ասաց, որ քայլերը ձեռնարկվելու են իրավիճակին համարժեք։

«Մենք պետք է հստակ գիտակցենք, որ հանրապեոտւթյան և ժողովրդի անվտանգության համար պատասխանատու են ոչ թե արտասահմանցի պաշտոնյաները, այլ իշխանությունները։ Միայն կոնկրետ իրավիճակին տիրապետելու դեպքում է հնարավոր ընդունել նման որոշում»,- ընդգծեց Սողոմոնյանը։

«Վստահեցնում եմ, որ այս որոշումներն ընդունվում են ոչ թե այս կամ այն պաշտոնյային դուր գալու համար, այլ երկրի անվտանգությունն ու կայունությունն ապահովելու նպատակով»,- ավելացրեց նա։

Մամուլի քարտուղարի խոսքերով, ստեղծված իրադրությունից կարելի է դուրս գալ միայն լարվածությունը և տեղի ունեցած իրադարձություններից հետո առաջացած հիմնախնդիրները հաղթահարելու ճանապարհով։

Նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, փետրվարի 20-ից Երևանի Ազատության հրապարակում հանրահավքներ էր անցկացնում։

Ընդդիմության ակցիաները մարտի 1-ին վերածվեցին անկարգության և հանգեցրեցին իրավապահ մարմինների և ցուցարարների ընդհարումների, որոնց հետևանքով մարտի 2-ի գիշերը զոհվեց ութ մարդ և վիրավորվեց 131-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: