484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը համոզիչ չի համարում Սահմանադրական դատարանում ընդդիմության փաստարկները
15:17
07 Մարտի 2008

ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը համոզիչ չի համարում Սահմանադրական դատարանում (ՍԴ) ընդդիմության ներկայացրած փաստարկները։

«Եթե վերլուծենք հայցը, ապա կարելի է եզրակացնել, որ այն բավականին թույլ է, և դատական գործընթացում որևէ նոր փաստարկ չի ներկայացվել։ Դա ապացուցում է, որ ընդդիմությունը մտադիր չէր ընտրությունները բողոքարկել իրավական ճանապարհով, և այս պայմաններում դիմումի թույլ լինելը ևս սպասված է», - ասաց նա ուրբաթ լրագրողներին։

Բացի այդ, Սողոմոնյանն ավելացրեց, որ ընտրությունների շուրջ յուրաքանչյուր վեճ, բարեփոխված Սահմանադրության համապատասխան, պետք է քննարկվեր նաև Վարչական դատարանում։

«Եթե հիշում եք, Վարչական դատարանի նախագահը հայտարարում էր, որ քվեարկության գործընթացի վերաբերյալ որևէ հայց չի ներկայացվել։ Սա կամ նշանակում է, որ որևէ հիմնարար մեղադրանք ընդդիմությունը չուներ, կամ, ինչն ավելի վատ է, դիմող կողմը նույնիսկ չէր պատրաստվում գնալ իրավական ճանապարհով. Չէ՞ որ եթե մարդիկ զինված կանգնած էին փողոցում, ապա նրանք չէին մտածում ընտրությունների բողոքարկման իրավական ճանապարհի մասին», - ասաց նա։

ՀՀ Սահմանադրական դատարանը ավարտել է երեքշաբթի սկսված՝ նախագահական ընտրությունների արդյունքները չեղյալ ճանաչելու մասին դիմումի քննարկումը՝ լսելով կողմերի եզրափակիչ խոսքը։ Այժմ ՍԴ անդամները հեռացել են խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու համար։

ՍԴ-ն մեկ վարույթում է միավորել նախագահական ընտրությունների բողոքարկման մասին դիմումները, որոնք ներկայացրել են ՀՀ նախագահի թեկնածուների Տիգրան Կարապետյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակում ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ Բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է ութ մարդ և վիրավորվել 131 մարդ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: