478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մեկնարկել է Սարոյանի տարին
14:53
07 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./Նովոստի-Արմենիա/. 2008թ. Հայաստանում տեղի կունենան մի շարք միջոցառումներ՝ նվիրված հռչակավոր ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի 100-ամյակին, ուրբաթ Երևանում լրագրողներին հաղորդեց ՀՀ մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը։

«Հոբելյանական ողջ տարվա ընթացքում Սարոյանի ստեղծագործության սիրահարներին հնարավորություն կտրվի ավելի լավ ծանոթանալ նրա գործունեությանը, ինչպես նաև բացահայտել գրողի ստեղծագործության նոր շերտերը»,- ասաց Խոդիկյանը։

«Սարյանի տարվա» շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարությունը հրատարակելու է գրողի ստեղծագործությունների ժողովածուն։ «Բացի այդ, առաջին անգամ տպագրվելու են Սարոյանի պիեսները, որոնք մինչև այժմ հայերեն չէին թարգմանվել»,- ավելացրեց նա։

Խոդիկյանն ավելացրեց, որ Երևանի փողոցներում փակցվելու են Սարոյանի նկարով պաստառներ։

ՀՀ մշակույթի փոխնախարարի խոսքերով, հոկտեմբերին նախատեսվում է գիտաժողով կազմակերպել, որին հրավիրվելու են հյուրեր ԱՄՆ-ից, Ռուսաստանից, եվրոպական երկրներից։

Բացի այդ, գրողի մասին նկարահանվելու է փաստավավերագրական ֆիլմ, ինչպես նաև մուլտֆիլմ՝ Սարոյանի «Բիթլիս» ստեղծագործության հիման վրա։

«Փաստավավերագրական ֆիլմի նկարահանման աշխատանքներն արդեն սկսվել են, այդ նպատակով Սարոյանի հայրենիքից՝ Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքից Երևան են բերվել արխիվային նյութեր»,- պարզաբանեց Խոդիկյանը։

Հայտնի հայ գրող Վիլյամ Սարոյանի 100-ամյակը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2008-2009 թթ.-ի հոբելյանների պատվավոր ցանկում։ Ամերիկահայ արձակագիր և թատերագիր Վիլյամ Սարոյանը (1908-1981) ծնվել է Ֆրեզնոյում՝ հայ արտագաղթյալների ընտանիքում։

Նա սկսեց հռչակ վայլել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ» իր առաջին ժողովածուից հետո, որը հրատարկվել էր Story ամսագրում։ Սարոյանի առաջին պիեսը՝ «Իմ սիրտը լեռներում է» լույս է տեսել 1939 թ.-ին։ MGM կինոստուդիան գնել է «Մարդկային կատակերգություն» վեպը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։