484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+13
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է սկզբունքորեն Սերժ Սարգսյանին սատարելու մասին
13:45
07 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Բրայզան հայտարարել սկզբունքորեն ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին սատարելու մասին, որը հաղթել է փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում։

«Դուք հատուկ առաջնորդ եք: Սկզբունքորեն մենք Ձեզ սատարում ենք: Ես ու նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կարծում ենք, որ Դուք ունեք այն տեսլականը և մոտեցումները, որ մենք ուզում ենք տեսնել համատեղ ծրագրերի իրականացման համար: Մենք ուզում ենք, որ Դուք հաջողություն ունենաք, և հաջողություն ունենա Հայաստանը»,- հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին վարչապետի լրատվական ծառայությունից՝ մեջբերելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի խոսքերը, որոնք հնչեցվել են Սարգսյանի հետ հանդիպմանը։

Բրայզան նշել է, որ վերջին մի քանի տարիներին հնարավորություն է ունեցել ավելի լավ ճանաչել Սերժ Սարգսյանին, նրա հետ հանդիպումներում քննարկել հարցեր, որոնք երկկողմ հարաբերությունների օրակարգում են գտնվում։

Ներկայացնելով իր այցի նպատակները՝ Բրայզան ասաց, որ ինքն ԱՄՆ պետքարտուղարի կողմից գործուղվել է Հայաստան` տարբեր կողմերի հետ հանդիպումների արդյունքում պատկերացում կազմելու առկա իրավիճակի մասին և փոխանցելու որոշակի ուղերձներ։

Բրայզան ասաց, որ մինչ հանդիպումը հասցրել է լսել ՀՀ կառավարության նիստում վարչապետի կառուցողական խոսքը և շատ ուրախ է այն շեշտադրումների համար, որոնք կային այդ խոսքում։ «Դա այն էր, ինչ ես ակնկալում էի, որ մեր հանդիպման արդյունքում կլսեի Ձեզանից, բայց Դուք, ի ուրախություն ինձ, արդեն իսկ հնչեցրել եք»,-ասել է Բրայզան:

Նրա խոսքերով, եկել է լարվածությունը վերացնելու ժամանակը, բոլորը պետք է պատասխանատվություն հանդես բերեն և գիտակցեն, որ պետք է վերականգնվի այն դրականը, ինչ ուներ Հայաստանը մինչ այս իրավիճակը։

Խոսելով հայտարարված արտակարգ դրության մասին և նշելով, որ այն, բնականաբար, չի կարող անվերջ շարունակվել, ու ներկայումս ջանքերը պետք է ուղղվեն նաև այդ խնդրի լուծմանը՝ Մեթյու Բրայզան համակարծիք է եղել վարչապետի հետ, որ արտակարգ դրությունը, իրոք, մի գործիք է, որը թույլ է տալիս լարվածությունը թուլացնել և գործընթացներն ուղղորդել դեպի իրենց բնականոն հուն:

Նա ընդգծել է, որ անհնար է առաջ գնալ ժողովրդավարության ուղով, եթե երկրում չկա կարգ ու կանոն:

Իր հերթին Սարգսյանը նշել է, որ կառավարության նիստում որևէ արտառոց հայտարարություն չի արել: Ասել է այն, ինչ ասում է արդեն մի քանի ամիս: Նա ընդգծել է, որ, անշուշտ, պետք է շարունակել երկխոսությունը բոլոր այն մարդկանց հետ, ովքեր ցանկանում են իշխանությունների հետ աշխատել, իսկ ովքեր չեն ցանկանում` ըստ վարչապետի, նույնպես մեր քաղաքացիներն են, ովքեր օրենքի սահմաններում գործելու պարագայում, կարող են մտածել, ինչ ուզում են, բայց օրենքը խախտելու դեպքում` պետք է պատասխան տան իրենց գործողությունների համար։

Վարչապետն ընդգծել է, որ ծայրահեղականների դեմ ՀՀ իշխանությունները պայքարելու են, ինչպես Միացյալ Նահանգներում: Վարչապետի խոսքերով, որպեսզի իրավիճակը կայունանա, պետք է նաև օբյեկտիվ և ճիշտ գնահատականներ տրվեն բոլոր կողմերից: «Ես կարծում եմ, որ մենք դեռևս շատ անելիքներ ունենք և, իրոք, կպայքարենք երկրում իրավիճակը կայունացնելու և բարեփոխումները շարունակելու համար։ Վստահ եմ, որ մեզ հաջողվելու է: Մեզ այժմ միայն մի բան է անհրաժեշտ` կարգ ու կանոն»,- ասել է վարչապետը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում ետընտրական շրջանում առաջացած իրավիճակին, դրանից հնարավորինս արագ դուրս գալու հնարավորություններին, ինչպես նաև ԼՂՀ-ի և Ադրբեջանի շփման գծում մարտի 4-ին զինադադարի ռեժիմի խախտման դեպքից հետո, այլևս նման դեպքերը բացառելու ուղղությամբ գործադրված ջանքերին։

Բրայզան և Սարգսյանն անդրադարձել են նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմային:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը և դեսպանության քաղաքական և տնտեսական հարցերով պատասխանատու Սթիվեն Բենքսը:

Այն բանից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկող ընդդիմության ակցիաները մարտի 1-ին վերածվեցին անկարգություն և հանգեցրեցին իրավապահ մարմինների և ցուցարարների ընդհարումների, ՀՀ նախագահի հրամանագրով մարտի 1-ից Երևանում 20 օր ժամկետով արտակարգ դրություն հայտարարվեց։

Ընդդիմության հանրահավաքը ցրելու արդյունքում զոհվել է ութ մարդ, ևս 131-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, այրվել է 36 տրանսպորտային միջոց, թալանվել և ավերվել են խանութներ և մասնավոր գրասենյակներ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: