484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+13
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոտեսիլի-2008-ի հայ երգչուհու երգը կընտրվի մարտի 8-ին
13:15
07 Մարտի 2008

 Երգը, որը հայ երգչուհի Սիրուշոն կներկայացնի Սերբիայում կայանալի Եվրոտեսիլ-2008-ին, կընտրվի մարտի 8-ին՝ հեռուստաքվեարկության արդյունքում։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց մրցույթի հայկական նախագծի համակարգող Դիանա Մնացականյանը, երգչուհի Սիրուշոն ուղիղ եթերում կկատարի 4 երգ, որոնք ընտրվել են Հայաստանի հանրային հեռուստաընկերության խորհրդի կողմից։

«Մենք պատրաստել ենք փոքրիկ հեռուստաշոու, որի ժամանակ երգչուհին կկատարի չորս ստեղծագործություն։ Եվ հեռուստաքվեարկության արդյունքում կընտրվի այն երգը, որը Սիրուշոն կներկայացնի Եվրոտեսիլի ժամանակ», - ասաց Հայաստանի հանրային հեռուստաընկերության միջազգային բաժնի ղեկավարը։

Մնացականյանի խոսքերով, երգերի հեղինակների և կոմպոզիտորների անունները կհրապարակվեն հեռուստաշոու ավարտին։ «Մենք միտումնավոր չենք հրապարակում հեղինակներին և կոմպոզիտորներին, որպեսզի հեռուստադիտողներn իրենց ընտրության ժամանակ չկենտրոնացնեն իրենց ուշադրությունը հայտնի անունների վրա», - ավելացրեց նա։

Միաժամանակ նախագծի համակարգողn ավելացրեց, որ երգի վերջնական տարբերակը պետք է ներկայացվի Սերբիա` մարտի 17-ին։

Սիրուշոյի թեկնածությունը հաստատվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհրդի կողմից՝ վիճակահանության արդյունքում, որը ուղիղ եթերում հեռարձակում էր Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։

Եվրոտեսիլի կազմակերպիչների նոր կանոնների համաձայն՝ այն երգը, որով տարբեր երկրների ներկայացուցիչներ պետք է ներկայանան մրցույթի ժամանակ, պետք է որոշվի հեռուստադիտողների շրջանում անցկացվող քվեարկության արդյունքում։

Սիրուշոն նոր սերնդի երիտասարդ երգչուհի է, որը մեծ համբավ ունի ինչպես էստրադային երգերի, այնպես էլ ժողովրդական երաժշտության սիրահարների շրջանում։ Նա Հայաստանում սիրված և հայտնի  երգչուհի՝ Սյուզան Մարգարյանի դուստրն է։

Նրա համերգները, ինչպես նաև ձայնասկավառակները մեծ հաջողություն ունեն։ Նա արժանացել է  «տարվա երգչուհի» կոչման, սակայն չի դադարում աշխատել, իսկ դա նշանակում է, որ նրա երկրպագուների թիվը այսուհետև էլ մեծ կլինի։

Այժմ նա սովորում է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետում։

2008 թ.-ին Հայաստանը արդեն երրորդ անգամ կմասնակցի «Եվրոտեսիլին»։ 2006 թ.-ի մայիսին Հայաստանը ներկայացնող հանրահայտ էստրադային երգիչ Անդրեն, Աթենքում կատարելով «Without Your Love» (Առանզ քո սիրո)  երգը, զբաղեցրեց ութերորդ տեղը։

2007 թ.-ին Հելսինկիում Ազգային երաժշտական մրցանակաբաշխության «2006 թ.-ի լավագույն երգիչ» նոմինացիայի հաղթող, էստրադային երգիչ և կոմպոզիտոր Հայկոն կրկնեց Անդրեի հաջողությունը՝ երգելով «Anytime you need» (Երբ դու ցանկանաս) երգը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: