486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ խախտումները զանգվածային բնույթ չեն կրել. Ոստիկանություն
19:55
06 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 19-ին ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները զանգվածային և կազմակերպված բնույթ չեն կրել, հայտարարեց պատասխանող կողմի ներկայացուցիչ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանը հինգշաբթի՝ Սահմանադրական դատարանի նիստի ժամանակ։

Երեքշաբթի ՍԴ-ն մեկ վարույթով սկսել է նախագահական ընտրությունների բողոքարկման դիմումները, որոնք տվել են ՀՀ նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը՝ փետրվարի 27-ին և 29-ին, համապատասխանաբար։

«Տվյալ խախտումները չեն կարող էական ազդեցություն ունենալ նախագահական ընտրությունների արդյունքների վրա»,- հայտարարեց Մահտեսյանը։

Միաժամանակ, Ոստիկանության պետի տեղակալը տեղեկացրեց, որ ընտրությունների ժամանակ իրավապահ մարմինները մեծ աշխատանք են կատարել։ Մասնավորապես, ինչպես հիշեցրեց Մահտեսյանը, Ոստիկանությունը կազմել և ճշտել է ընտրացուցակները, որտեղ ընդգրկված էր 2 միլիոն 328 հազար 320 քաղաքացու անուն, աշխատում էր «թեժ» գիծը, որով ստացվել է խախտումների մասին ավելի քան 600 ահազանգ։ Ոստիկանության պետի տեղակալի խոսքով, իրավապահ մարմինների կողմից ստացված ողջ տեղեկատվությունը ամեն շաբաթ հրապարակվում է մամուլի ասուլիսներում։

Բացի այդ, ինչպես հաղորդեց Մահտեսյանը, նախագահական ընտրությունների օրը հասարակական կարգը պահպանում էր ավելի քան 7,6 հազար ոստիկան։

ԿԸՀ վերջնական տվյալներով, ՀՀ նախագահ է ընտրվել ՀՀ գործող վարչապետ Սերժ Սարգսյանը, որը փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում հավաքել է ընտրողների ձայների 52,82 տոկոսը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: