486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Աբխազիայի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կմեծացնի դեպի Հայաստան փոխադրումների ծավալը. ՌԵՈՒ
19:45
06 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի կողմից 1996թ.-ին Աբխազիայի նկատմամբ մտցված տրանսպորտային պատժամիջոցների վերացումը կնպաստի Վրաստանից դեպի Հայաստան ուղևորների և բեռների հոսքի մեծացմանը, «ՌԻԱ Նովոստիին» հաղորդեց ռուսական երկաթուղային պետական մենաշնորհի ներկայացուցիչը։

«Արգելքը հանելը կնպաստի դեպի Կովկաս ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների աճին, ինչպես նաև թույլ կտա տարանցիկ բեռնափոխադրումներ ներգրավել Հայկական երկաթուղու ուղղությամբ»,- ասաց գործակալության զրուցակիցը։

Աբխազիայի միջով Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է 1990-ական թվականների սկզբին՝ ռազմական գործողությունների հետևանքով։

Ավելի վաղ ՌԵՈՒ ընկերությունը հաղթող էր ճանաչվել Հայկական երկաթուղիները կոնցեսիոն կառավարման հանձնելու մրցույթում։ Դեպի հարևան երկրներ տանող ՀԵՈՒ-ի ունեցած չորս ելակետերից (երկուսը՝ Ադրբեջանի հետ, ևս երկուսը՝ Թուրքիայի և Վրաստանի հետ) գործում է միայն վրացականը։ Ներկայումս դրանով Վրաստանի սևծովյան նավահանգիստների ուղղությամբ, այնուհետև՝ ծովով դեպի Ռուսաստան և Ուկրաինա է կատարվում Հայկական երկաթուղիների բեռնափոխադրումների 80 տոկոսը։

Թուրքիայի և Հայաստանի հետ, ինչպես նաև Վրաստանով և Աբխազիայով դեպի Ռուսաստան հաղորդակցության վերականգնմանը խանգարում են քաղաքական պատճառները։

Ավելի վաղ ՌԵՈՒ նախագահ Վլադիմիր Յակունինը խոստացել էր անել  հնարավոր ամեն բան՝ Հայաստանի տրանսպորտային շրջափակումը վերացնելու համար։ Դրա հետ մեկտեղ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը նախորդ չորեքշաբթի հայտարարել էր, որ Ռուսաստանը դեռևս պատրաստ չէ ֆինանսավորել Աբխազիայի երկաթուղու  վերականգնումը։

Ինչպես ասել էր Լևիտինը, Վրաստանի համար տնտեսապես շահավետ է երկաթուղիների վերականգնումը։ Դա 30 տոկոսով կնվազեցնի բեռների տեղափոխման գինը։ Ռուսաստանի համար երկաթուղիների վերականգնումը տարանցիկ ճանապարհ է բացում դեպի Հայաստան և այլ երկրներ։ Տրանսպորտի նախարարի գնահատականով, Սոչի-Թբիլիսի հատվածի վերականգնման համար կպահանջվի մեկուկես-երկու տարի։ Երկաթուղիների վերականգնման համար պահանջվող ծախսերը տատանվում են 100-200 միլիոն դոլարի սահմաններում։

ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Բադալյանը, որը Աբխազիայի միջով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցով ներկայացնում է Հայաստանը քառակողմ (Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Աբխազիա) կոնսորցիումում, նշում է 150-200 միլիոն դոլար գումարը և ասում, որ նման զգալի գումարը կապված է տարածքները ականազերծելու, երեք քանդված կամուրջները, ինչպես նաև մոտ 150 կիլոմետր երկաթուղային ցանցը վերականգնելու անհրաժեշտության հետ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։