482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+19
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղի ունեցած անկարգությունները որևէ կապ չունեն ժողովրդավարության հետ. խոսնակ
19:18
06 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը կարծում է, որ անցած շաբաթ-կիրակի օրերին Երևանում տեղի ունեցածը որևէ կապ չունի ժողովրդավարության հետ։

Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկող ընդդիմության ակցիաները մարտի 1-ին վերածվեցին անկարգության և հանգեցրեցին իրավապահ մարմինների և ցուցարարների ընդհարումների։

«Դրանք ժողովրդավարության հետ ոչ մի կապ չունեցող իրադարձություններ են, որ վերածվել են քրեական հանցագործության, որի համար մեղավորները պետք է պատժվեն»,- ասաց Թորոսյանը՝ ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտի հետ հանդիպման ժամանակ:

Թորոսյանի խոսքերով, կատարված բարբարոսությունների ու վանդալիզմի դեպքերի կանխման համար այլ ելք չէր մնում, քան արտակարգ դրություն մտցնել:

ԱԺ նախագահը նշեց, որ կատարվածն ընտրությունների հետ կապ չունեցող իրադարձություններ էին, դրանք ատելության, վրեժի դրսևորումներ էին, որ մարդկային զոհերի հանգեցրին։ Թորոսյանը տեղի ունեցածի մեղավոր է համարում Լևոն Տեր-Պետրոսյանին, որը, անկախ իր քաղաքական հայացքներից, պարտավոր էր հանդարտեցնել իր կողմնակիցներին:

Նա հայտարարեց, որ լրիվ համաձայն է ԵԽԽՎ նախագահի հայտարարությանը, ըստ որի, ընտրությունների հետ կապված տարաձայնությունները պետք է լուծվեն Սահմանադրական դատարանում, այլ ոչ թե փողոցային բախումներով։

Միաժամանակ Թորոսյանն անհամաձայնություն արտահայտեց այն հայտարարությունների հետ, որոնք պահանջում են երկխոսություն և ձերբակալվածների ազատ արձակում։

Աժ նախագահի գնահատականով, նման հայտարարությունների հեղինակները ուղղակի վատ տեղեկացված են։ Նա նշեց, որ ձերբակալված են  քրեական հանցագործություններ կատարողները, և նրանք պետք է պատժվեն:

«Երկխոսությունն, իհարկե, անհրաժեշտ է, բայց ոչ թե ընտրությունների արդյունքների վերաբերյալ, ինչը Սահմանադրական դատարանի խնդիրն է, այլ երկրի հետագա ընթացքի, բարեփոխումների վերաբերյալ` բոլոր քաղաքական ուժերի հետ»,- ասաց Թորոսյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: