484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
0
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ներքաղաքական իրավիճակը կարող է լուծվել միայն փոխադարձ վստահության մթնոլորտում
18:44
06 Մարտի 2008

Փոխադարձ վստահության մթնոլորտի ստեղծումը Հայաստանի ներքաղաքական իրավիճակը լուծելու միակ ճանապարհն է։

Այս մասին ասվում է ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, Հայաստանի նախագահական ընտրությունների դիտորդ Ջոն Պրեսկոտի և ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հանդիպման ժամանակ։

Զրուցակիցների խոսքերով, Հայաստանում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակի լուծման միակ ճանապարհը վստահության մթնոլորտի ստեղծումն է և քաղաքական երկխոսության անհրաժեշտությունը:

«Այս համատեքստում կարևոր է ԵԽԽՎ դերը երկխոսությունը սկսելու և լուծումներ գտնելու առումով»,-հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի խորհրդարանի հասարակության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ժամանակ Պրեսկոտը նշեց, որ իր արտահերթ այցի նպատակն է ուսումնասիրել իրավիճակը Հայաստանում՝ կապված արտակարգ դրություն հայտարարելու հետ և հաշվետվություն ներկայացնել ԵԽԽՎ նախագահին և գլխավոր քարտուղարին:

Պրեսկոտի խոսքերով, իրենց նպատակն է  ոչ թե մեղադրանքներ ներկայացնել կողմերին, այլ  օգնել և քայլեր ձեռնարկել ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ:

Հարությունյանը ներկայացրեց Հայաստանում տիրող իրավիճակը արտակարգ դրություն հայտարարելուց հետո, հետընտրական գործընթացները, Սահմանադրական դատարանում նախագահական  ընտրությունները վիճարկելու մասին գործի քննության ընթացքը:

Նրա համոզմամբ, ԵԽԽՎ դիրքորոշումը պետք է հստակ լինի՝ շահարկումներից խուսափելու նպատակով:

Նախագահական ընտրություններից դժգոհ ընդդիմությունը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակում, հանրահավաքներ է կազմակերպում։ Բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների և իրավապահների միջև ընդհանրումների, որոնց արդյունքում  մահացավ ութ և վիրավորվեց 131 մարդ։ Մարտի 1-ից, նախագահի հրամանագրով,  Երևանում 20 օրով Արտակարգ դրություն է հայտարարվել։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար: