482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Մայրաքաղաքի անկարգություններին մասնակցած պատգամավորները գտնվում են հետախուզման մեջ
17:31
06 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի և Սասուն Միքայելյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու համար, հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը։

Հետախուզումը հայտարարվել է 2008 թվականի փետրվարի 20-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ յուրացնելուն ուղղված զանգվածային անկարգություններ կազմակերպելու քրեական գործի շրջանակներում, որը զուգորդվել է բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, պետական, հանրային և մասնավոր գույքի ոչնչացմամբ, իշխանության ներկայացուցչներին զինված դիմադրություն ցույց տալով, հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ, սպանություններով։

Մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովը բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը՝ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանին, Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին և Մյասնիկ Մալխասյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու համաձայնություն տալու մասին:

Հակոբյանը և Մալխասյանը կալանավորված են, իսկ Սուքիասյանն ու Միքայելյանը թաքնվում են քննությունից։Դատարանի որոշմամբ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Տռուզյանը հաղորդեց, որ մարտի 6-ի դրությամբ նշված քրեական գործքի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 46 անձի և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Եվս 20 անձ, որպես կասկածյալ, ձերբակալվել է:

Կալանավորված անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով՝ զանգվածային անկարգությունների, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու, անցկացնելու, այն դադարեցնելու վերաբերյալ պահանջներին չենթարկվելուն ուղղված կոչեր անելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, պետական իշխանությունը յուրացնելու համար:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: