487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Մայրաքաղաքի անկարգությունների հետևանքով Երևանի քաղաքապետարանին հասցված վնասը կազմել է մոտ 10 հազար դոլար
16:22
06 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի-Արմենիա/. Մարտի 1-ին և 2-ին մայրաքաղաքում տեղի ուենցած անկարգությունների հետևանքով Երևանի քաղաքապետարանին հասցված վնասը կազմել է 3 միլիոն 68 հազար դրամ կամ մոտ 10 հազար դոլար։ Այս մասին հինգշաբթի Երևանում լրագրողներին հաղորդեց Երևանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը։

Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկող ընդդիմության ակցիաները մարտի 1-ին վերածվեցին անկարգություն և հանգեցրեցին իրավապահ մարմինների և ցուցարարների ընդհարումների։ Այդ ընդհարումների հետևանքով լուրջ վնաս են կրել մասնավոր և պետական օբյեկտները, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի շենքը։

«Անկարգություններից տուժած քաղաքապետարանի վարչական շենքն ամբողջությամբ վերականգնվել է»,- ասաց Արեյանը։

Նրա խոսքերով, քաղաքապետարանի շենքում փոխվել են առաջին և երկրորդ հարկերի կոտրված ապակիները, ինչպես նաև շենքի երեք մուտքի դռների ապակիները։

«Բացի այդ, վերականգնվել է արտաքին լուսավորության ցանցը, արտաքին դիտարկման տեսախցիկները և քաղաքապետարանին հարող կանաչ տարածքների ոռոգման համակարգը»,- հաղորդեց փոխքաղաքապետը։

Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով զեհվել է ութ մարդ, ևս 131-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, այրվել է 36 տրանսպորտի միջոց, թալանվել և ավերվել են խանութներ և մասնավոր գրասենյակներ։
 
ՀՀ նախագահի հրամանագրով մարտի 1-ից Երևանում 20 օր ժամկետով արտակարգ դրություն է հայտարարվել։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։