478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը շարունակելու է խաղաղապահ առաքելություն իրականացնել Իրաքում և Կոսովոյում
15:40
06 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը շարունակելու է խաղաղապահ առաքելություն իրականացնել Իրաքում և Կոսովոյում, ասաց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։

«Հայաստանը ոչ միայն միջազգային անվտանգության սպառող է, այլև այդ անվտանգությունն ապահովող գործընթացի մասնակից»,- հինգշաբթի ասաց նա լրագրողներին։

Օհանյանի խոսքերով, խաղաղապահ առաքելությունների իրականացումը թույլ կտա շահել գերտերությունների և միջազգային կառույցների համակրանքը, որոնք զբաղվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։

«Խաղաղապահ առաքելության գործընթացի իրականացումը վկայում է, որ հայ զինծառայողները բարձր մակարդակով են իրականացնում իրենց առաքելությունը Իրաքում և Կոսովոյում և շարունակելու են իրենց գործը»,- նշեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը։
 
Հայ զինծառայողները Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը մասնակցում են հունական դիվիզիայի կազմում՝ 2004 թ. փետրվարի 12-ից, իսկ Իրաքում՝ լեհական դիվիզիայի կազմում՝ 2005թ. հունվարի 25-ից։ Հերթագայության շրջանակներում այնտեղ է ուղարկվել մոտ 400 հայ զինծառայող։

Ներկայումս Իրաքում է գտնվում հայ զինծառայողների յոթերորդ հերթափոխը, որի կազմում 46 մարդ է՝ երկու շտաբային սպա, երեք ռազմական բժիշկ, սակրավորների ջոկը (10 մարդ) և տրանսպորտային դասակը (31 վարորդ)։

Իսկ Կոսովոյում են գտնվում 34 հայ «կապույտ բերետավորներ»։ 2008 թվականից նախատեսվում է ավելացնել Կոսովոյի հայ խաղաղապահների թիվը՝ մինչև երկու դասակից բաղկացած վաշտի (70 մարդ)։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: