478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի դատախազությունը միջնորդություն է ներկայացնում` ՍԴ-ում նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկող դիմումները մերժելու համար
15:05
06 Մարտի 2008

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը հինգշաբթի ՀՀ Սահմանադրական դատարանի նիստի ժամանակ հանդես է եկել՝ փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների բողոքարկման մասին դիմումները մերժելու միջնորդությամբ։

Երեքշաբթի ՍԴ-ն սկսել է նախագահական ընտրությունների բողոքարկման մասին դիմումների քննությունը մեկ վարույթում, որոնք ներկայացրել են  ՀՀ նախագահի թեկնածուներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Տիգրան Կարապետյանը համապատասխանաբար փետրվարի 27-ին և 29-ին։

«Հայցվոր կողմի հիմնավորումներն այն մասին, որ նախագահական ընտրությունների ժամանակ արձանագրվել են ընտրական գործընթացի զանգվածային և կազմակերպված խախտումներ, իրականությանը չեն համապատասխանում և չեն կարող հիմք ծառայել՝ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար», - հայտարարել է պատասխանող կողմը ներկայացնող Արամ Թամազյանը։

Ինչպես պնդում է գլխավոր դատախազի տեղակալը, նախագահական ընտրությունների անցկացման լեգիտիմությունն ու թափանցիկությունն ապահովելու համար դատախազության մարմինների կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, մասնավորապես, ՀՀ  գլխավոր դատախազության կազմում ստեղծվել էր Հատուկ աշխատանքային խումբ, որի նպատակն ընտրախախտումների մասին տեղեկատվությանն արագ արձագանքումն էր։

Թամազյանը նշել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Աշխատանքային խումբ էր ստացվել ընտրախախտումների մասին 52 տեղեկատվություն, որոնցից միայն 12-ի փաստերով է հարուցվել քրեական գործ՝ խուլիգանության, ունեցվածքին վնաս հասցնելու և ջարդարարության հոդվածներով։

Թամազյանը տեղեկացրել է, որ քննչական մարմինները նաև ընդունում էին համապատասխան որոշումներ։ «Ապահովվել է դատախազության աշխատանքների թափանցիկությունը, նրա կայքում պարբերաբար հրապարակվում էին հատուկ տեղեկատվություններ, հանդիպումներ էին անցկացվում դիտորդների հետ, որոնց միշտ տրամադրվում էր սպառիչ տեղեկատվություն։ ՀՀ դատախազությունը իրականացնում էր իր բոլոր օրենսդրական լիազորությունները՝ միաժամանակ չմիջամտելով պետական այլ մարմինների գործունեությանը», - ասել է Գլխավոր դատախազի տեղակալը։

Թամազյանը նաև տեղեկացրել է, որ մինչև մարտի 1-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից դատախազություն է ստացվել ընտրախախտումների մասին 232 տեղեկություն, որոնց հիման վրա հարուցվել է 37 քրեական գործ։

Մասնավորապես, դրանցից 11-ը հարուցվել է քաղաքացիների քվեարկությանը խոչընդոտելու փաստով, երկուսը՝ ընտրությունների արդյունքների և ընտրական հանձնաժողովների արձանագրությունների կեղծման և երկու գործ՝ այլ անձի փոխարեն քվեարկելու փաստերով։

«Խախտումների մյուս փաստերը, որոնք հայցվոր կողմը բերում է՝ որպես ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու անհրաժեշտության հիմնավորում, վարչական իրավախախտումներ էին և պետք է բողոքարկվեին Վարչական դատարանում, ինչը հայցվոր կողմը չի արել», - ասել է Թամազյանը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ Բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է ութ մարդ և վիրավորվել 131-ը։ Մարտի 1-ից Երևանում, ՀՀ նախագահի հրամանով, հայտարարվել է արտակարգ դրություն՝ 20 օր ժամկետով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: