484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի օպերատիվ իրավիճակը հանգիստ և կայուն է. Ոստիկանություն
19:09
05 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի օպերատիվ իրավիճակը հանգիստ և կայուն է, չորեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց ՀՀ Ոստիկանության մամուլի քարտուղար, փոխգնդապետ Սայաթ Շիրինյանը։

«Մայրաքաղաքում և հանրապետության մարզերում որևէ նոր միջադեպ չի գրանցվել»,- ասաց նա։

Շիրինյանը հաղորդեց, որ մարտի 1-5-ը ՀՀ ոստիկանության բաժանմունքներ բերման է ենթարկվել 326 մարդ, որոնցից 171-ը՝ Երևանում, իսկ 155-ը՝ ՀՀ մարզերում։ Նրանցից 30-ը ձերբակալված են, իսկ 8-ը՝ կալանավորված։ Նա ասաց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տվյալներով, ձերբակալվել է 16 մարդ։

Ոստիկանության մամուլի քարտուղարը նաև նշեց, որ մարտի 1-ին և 2-ին Հայաստանի բուժհաստատություններում բուժման կուրս է անցել 217 մարդ, իսկ ոստիկանության 33 աշխատակից, որոնք ստացել են  հրազենային, բեկորային վնասվածքներ և սալջարդեր, օգնության համար դիմել են Ոստիկանության բուժվարչության պոլիկլինիկա։

«Բուժում ստացած 217 անձանցից 41-ը քաղաքացիական անձինք են, 43-ը՝ Ոստիկանության աշխատակիցներ, իսկ 133-ը՝ 18-ից 20 տարեկան զինծառայողներ»,- ավելացրեց նա։

Շիրինյանի խոսքերով, այն բանից հետո, երբ Երևանի Ազատության հրապարակն ազատվել է ընդդիմության ցուցարարներից, այնտեղ արդեն հայտնաբերվել է 3 ատրճանակ, 9 նռնակ, 2 ինքնաշեն նռնակ, 2 ձայնային նռնակ, 1 պայթուցիկ, 200 գրամ պայթուցիկ նյութ, 172 տարբեր տրամաչափի փամփուշտներ։

Մամուլի քարտուղարը նշեց, որ Գրիգոր Լուսավորչի փողոցում և Մաշտոցի պողոտայում հայտնաբերվել է, մասնավորապես, 1721 պարկուճ, 155 մետաղյա ձող, 1 ներարկիչ, 1 կոշկակարի դանակ, մոտ 150 լիտր հեղուկ վառելանյութ։

Այս կապակցությամբ Շիրինյանը հաղորդեց, որ զանգվածային անկարգությունների հետևանքով, ընդհանուր առմամբ, այրվել և ոչնչացվել է 26 մարդատար ավտոմեքենա, 6 ավտոբուս և 3 տրոլեյբուս։

Ոստիկանության տվյալներով, Երևանի կենտրոնական փողոցներում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ թալանվել են «Ռոբերտո» ֆիրմային խանութը, «Երևան-Սիթի» սուպերմարկետը, «Գրանդ քենդի» հրուշակեղենի խանութը, ինչպես նաև թիվ 8 սուպերմարկետը, Թելերի խանութը, «Պումա» մարզահագուստի խանութը, ինչպես նաև մեկ գրավատուն, «Միկա» բենզալցակայանը և մեկ դեղատուն ամբողջովին ավերված են։

Ընդհանուր առմամբ, մամուլի քարտուղարի խոսքով, փետրվարի 23-ից մարտի 1-ը Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են որոշակի քանակության զենք և զինամթերք։

«Այսպիսով, նշված ժամանակահատվածում առգրավվել է, մասնավորապես, 13 ատրճանակ, 14 հրացան, 5 ավտոմատ, 1 գնդացիր, 1 հեռակառավարմամբ պայթուցիկ սարք, 1 նռնակ, 7 դետոնատոր, 3 օպտիկական սարքավորում, 27 միավոր սառը զենք, ռադիացիայի աստիճանը չափող 2 սարք, 2 մահակ, 4 զրահաբաճկոն, 284 հակագազ, 14 ռադիոկապի սարք, 2413 փամփուշտ»,- նշեց նա։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Հանհարավաքները հետզհետե վերածվեցին ոստիկանության զորքերի հետ ընդհարումների։

Ոստիկանության տեղեկատվության համաձայն, մարտի 1-ի երեկոյան  իրավիճակը դարձել է անկառավարելի, և ամբոխը սկսել է ավերել և թալանել մոտակայքում գտնվող մասնավոր և պետական օբյեկտները։

Միայն մարտի 1-ից Երևանում նախագահի հրամանով արտակարգ դրություն  հայտարարելուց հետո իրավապահ մարմինների աշխատակիցները և բանակի զինծառայողները ցրել են  ցուցարարներին և դադարեցրել զանգվածային անկարգությունները։ Բախումների արդյունքում զոհվել է ութ մարդ, ևս 131-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։