478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը դժգոհ է Օմբուդսմենի գործունեությունից
18:24
05 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դժգոհություն է հայտնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի գործունեությունից։

«Օմբուդսմենի նշանակումը իմ ամենաանհաջող կադրային առաջարկություններից էր», -չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նախագահի կարծիքով, օմբուդսմենի հայտարարություններից  տպավորություն է ստեղծվում, թե Մարդու իրավունքների պաշտպանը բացարձակապես չի տիրապետում իրադրությանը և ոչ լիարժեք է պատկերացում քննարկման առարկան։

«Շատ բաներ ցույց են տալիս, որ Հարությունյանը չի տիրապետում  իրավիճակին, այդ թվում՝ ցուցարարներին ցրելու վերաբերյալ տեղեկատվությանը։ Նրա հայտարարություններն այն մասին, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ կոպիտ ուժ է կիրառվել, վկայում են այն մասին, որ այդ մարդը չգիտե, թե ինչի մասին է խոսում»,- ասաց Քոչարյանը։

Միաժամանակ, ինչպես նշեց երկրի ղեկավարը, օմբուդսմենի խոսքերը մեջբերում են արտասահմանյան ԶԼՄ-ները, ինչի հետևանքով Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ ձևավորվում է բավականին վատ ֆոն։

«Հարկավոր է պատասխանատվության զգացում ունենալ և գիտակցել, որ, վերջիվերջո, նա Հայաստանի քաղաքացի է, այլ ոչ թե Ստրասբուրգում ծառայող պաշտոնյա»,- ասաց Քոչարյանը։

Նախօրեին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդագրությունում ասվում է, մասնավորապես, որ երկրում ստեղծված իրավիճակը պայմանավորված է կոշտ կառավարման համակարգով, իշխանության գերկենտրոնացմամբ, հակակշիռների ձևական բնույթով, սոցիալական և տնտեսական բևեռացմամբ, բիզնեսի և իշխանության միահյուսմամբ, իշխանության նկատմամբ հասարակության վերահսկողության բացակայությամբ, քաղաքացիական ազատությունների ոչ լիարժեք լինելով:

Նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմությունը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, Ազատության հրապարակում  հանրահավաքներ էր անցակացնում։ Բախումների հետևանքով  մահացել է ութ, վիրավորվել 131 մարդ։ Մարտի 1-ից, նախագահի հրամանով, Հայաստանում 20 օր ժամկետով արտակարգ դրություն  է հայտարարվել։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: