484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում ԱԴ հետ կապված՝ ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումը նախատեսված է միջազգային իրավունքով. ԱԳՆ
18:04
05 Մարտի 2008

Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների աշխատանքների սահմանափակումները, որոնք կապված են Երևանում արտակարգ դրություն մտցնելու հետ, նախատեսված են միջազգային իրավունքով։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Բալայանը։

«Մասնավորապես, արտակարգ դրության պայմաններում սահմանափակումները նախատեսված են Մարդու իրավունքների կոնվենցիայով և մի շարք այլ միջազգային փաստաթղթերով։ Համաձայն նշված փաստաթղթերի, մենք տեղեկացրել ենք ՄԱԿ-ին և Եվրախորհրդին այդ սահմանափակումների մասին»,-ասաց Բալայանը։

Նրա խոսքերով, ԱԳՆ-ն իր դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսությունների միջոցով տեղեկացրել է Հայաստանում գործող սահմանափակումների վերաբերյալ ինչպես միջազգային կազմակերպություներին, այնպես էլ այն երկրներին, որտեղ հայկական դեսպանատներ են գործում։

«Այսինքն ամբողջ պաշտոնական տեղեկատվությունը՝ նախագահի հրամանները, ոստիկանության և դատախազության հայտարարությունները, հասցվել են միջազգային կազմակերպություններին և մեր բարեկամ երկրների ղեկավարություններին»,-ասաց Բալայանը։

Նա նաև նշեց, որ արտակարգ դրության ժամանակ ԱԳՆ-ն շարունակում է իրականացնել Հայաստանում օտարերկրյա ԶԼՄ-ների հավատարմագրումը։

«Վերջին օրերին մենք հավատարմագրել ենք մոտ մեկ տասնյակ օտարերկրյա լրագրողների, և այժմ նրանք իրենց գործունեությունը շարունակում են առանց որևէ սահմանափակումների։ Համենայն դեպս, բողոքներ մենք չենք ստացել»,-ասաց Բալայանը։

Բացի այդ նա նշեց, որ հավատարմագրված լրագրողները, այնուամենայնիվ, պետք է հաշվի առնեն արտակարգ դրության հետ կապված սահմանափակումները։

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել մարտի 1-ից Երևանում 20 օր ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին։

Հրամանագրի համաձայն, զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում։ Առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության, արգելվում է թռուցիկների և այլ ձևով քաղաքական քարոզչության իրականացումը։

Հայկական ընդդիմությունն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ փետրվարի 20-ից հանրահավաքներ է կազմակերպում  Երևանի կենտրոնում՝ բողոքարկելով փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, որի ժամանակ հաղփց Սերժ Սարգսյանը։

Շաբաթ լույս կիրակի գիշերը իրավապահ մարմինների աշխատակիցները ցրել են հանրահավաքի մասնակիցներին և դադարեցրել են զանգվածային անկարգությունները։ Բախումների հետևանքով վիրավորվել է 131 մարդ, ևս ութը մահացել են։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: