481.7
-0.09
537.87
-1.06
8.52
-0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Իրավիճակը Մարտակերտում համեմատաբար հանգիստ է. ՀՀ ԱԳՆ
17:18
05 Մարտի 2008

Ներկա պահին իրավիճակը Մարտակերտում կարգավորված է և համեմատաբար հանգիստ։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Բալայանը։

Մարտի 4-ին, Մարտակերտի հյուսիս-արևելյան մասում Ադրբեջանի կողմից գրանցվել է բավականին լուրջ ոտնձգություն հայկական ուժերի նկատմամբ։ Որոշակի պահի հայկական կողմը զիջել է իր դիրքերից մեկը, սակայն կարողացել է ետ գրավել այն։

«Ադրբեջանի և Ղարաբաղի զինված ուժերի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում փոխհրաձգությունը անհանգստանալու առիթ են տալիս»,-ասաց Բալայանը։

Նա հերքեց ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուրը, թե հայկական կողմը 12 զոհ է ունեցել։

«Հայաստանի Պաշտպանությնա նախարարության պաշտոնական տվյալների համաձայն, մենք ունենք մեկ վիրավոր, իսկ ադրբեջանական կողմը՝ ութ զոհ»,-ասաց Բալայանը։

ԱԳՆ ներկայացուցիչը հայտնեց, որ փոխհրաձգության վայրից 7 զոհերի դիակներն արդրբեջանական կողմն արդեն վերցրել է։

«Մեր զորքերը դադարեցրել են կրակը, որպեսզի ադրբեջանական զինվորները կարողանան վերցնել զոհվածների դիակները։ Սակայն մի զինծառայողի դիակը հիմա գտնվում է ղարբաղյան ուժերի կողմից հսկվող դիրքերում»,-ասաց Բալայանը՝ ճշտելով, որ ներկա պահին դիակը տալու շուրջ բանակցություններ են տարվում։

Բացի այդ, մեկնաբանելով ադրբեջանական մամուլի հայտարարություններն այն մասին, թե իբր հայկական կողմը ընդհարումը սկսել  է՝ լարված ներքաղաքական իրավիճակի հետ կապված, Բալայանը նշեց, որ «ադրբեջանական մամուլի  լուրերը, ինչպես նաև նրանց պաշտոնական անձանց հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում»։

Նախագահաի հրամանով Երևանում մարտի 1-ից 20 օր ժամկետով արտակարգ դրություն է հայտարարված՝ կապված անկարգությունների և բախումների հետ, որոնք տեղի են ունեցել ընդդիմության կողմնակիցների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև։

Նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմությունը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, Ազատության հրապարակում  հանրահավաքներ էր անցակացնում։ Բախումների հետևանքով  մահացել է ութ, վիրավորվել 131 մարդ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: