486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Արտակարգ դրությունը Հայաստանի դատական համակարգի համար սահմանափակումներ չի նախատեսում. Քոչարյան
16:57
05 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի./Նովոստի-Արմենիա/. Երևանում գործող արտակարգ դրությունը սահմանափակումներ չի նախատեսում Հայաստանի դատական համակարգի աշխատանքի համար։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Արտակարգ դրությունը չի տարածվում Սահմանադրական դատարանի գործունեության վրա, պարզապես որոշ մարդիկ փորձում են չարաշահել այս փաստը, որպեսզի հետագայում, անհրաժեշտության դեպքում, կասկածի տակ դնեն ՍԴ վճռի օրինականությունը»,- ասաց Քոչարյանը։

Ինչպես նշեց պետության ղեկավարը, արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագիրը որևէ սահմանափակում չի նախատեսում դատարանների գործունեության, ինչպես նաև դատական ատյաններ դիմելու՝ մարդկանց հնարավորությունների համար։

«Հայաստանի Սահմանադրությունը լիարժեք գործում է, և բոլոր ատյանների դատարաններն աշխատում են այն ռեժիմով, որով աշխատում էին մինչև արտակարգ դրություն հայտարարելը»,- ասաց Քոչարյանը։

Երեքշաբթի Հայաստանի Սահմանադրական դատարանը սկսել է փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների բողոքարկման մասին դիմումների քննությունը։ ՍԴ-ն մեկ ընդհանուր վարույթում է քննում ՀՀ նախագահի թեկնածուներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Տիգրան Կարապետյանի կողմից ներկայացված՝ նախագահական ընտրությունների արդյունքների բողոքարկման վերաբերյալ հայցերը։

Ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմությունը փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, անցկացնում էր հանրահավաքներ։  Բողոքի ակցիաները վերածվել են ցուցարարների և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև ընդհարումների, որոնց հետևանքով մահացել է ութ մարդ, ևս 131-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Մարտի 1-ից Երևանում նախագահի հրամանով արտակարգ դրություն է հայտարարվել՝ 20 օր ժամկետով։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։