482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+13
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ հանձնաժողովի նախագահը մարտի 6-ին կժամանի Երևան՝ հետընտրական իրավիճակը վերլուծելու համար
16:52
05 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի./Նովոստի-Արմենիա/. Մարտի 6-7-ը Երևանում կլինի Հայաստանում նախագահական ընտրությունները ‎դիտարկող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը` հետընտրական փաստահավաք առաքելությամբ:

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարտի 6-ին խորհրդարանում նախատեսված են Պրեսկոտի հանդիպումները ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանի և ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ:

Նույն օրը Պրեսկոտը հանդիպելու է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ, որը հաղթել է փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում։

Նախատեսված են նաև Պրեսկոտի հանդիպումները նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ:

Բացի այդ, ժամանակավոր հանձնաժողովի նախագահը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի, ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի և ԵԽ անդամ երկրների դեսպանների հետ կքննարկի Հայաստանի հետընտրական իրավիճակը։

Մարտի 7-ին Ջոն Պրեսկոտը խորհրդարանում կհանդիպի «Օրինաց երկիր», ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցութունների ղեկավարների հետ:

Նույն օրը նախատեսված են հանդիպումներ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ՀՀ ռադիոյի և հեռուստատեսության ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի և Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի և ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի հետ:

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։

Բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների և ցուցարարների միջև բախման, որի հետևանքով զոհվել է ութ մարդ և վիրավորվել 131-ը։ Մարտի 1-ից, նախագահի հրամանով, Հայաստանում 20 օր ժամկետով արտակարգ դրություն  է հայտարարվել։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։