484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական կողմից զոհեր չկան՝ ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում փոխհրաձգության արդյունքում. Քոչարյան
15:16
05 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում փոխհրաձգության արդյունքում հայկական կողմից զոհեր չկան։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա տեղեկացրեց, որ փոխհրաձգության վերաբերյալ տեղեկատվությունը ստացվել է երեկ, մասնավորապես, հարձակում է իրականացվել Լեռնային Ղարաբաղի առաջնային դիրքերից մեկի վրա, որից հետո այն գրավվել է Ադրբեջանի ռազմական ուժերի կողմից։

«Հայկական կողմից հետևել են պատասխան գործողություններ՝ շատ արագ և վճռական, և ստատուս-քվոն վերականգնվել է։ Հայկական կողմից զոհեր չկան, կա երկու վիրավոր, մեկ սպա վիրավորվել է ձեռքից, մյուս զինծառայողը վնասել է ոտքը հակահետևակային ականի վրա», - ասաց Քոչարյանը։

Նախագահը տեղեկացրեց, որ անմիջական կապ է հաստատվել պաշտպանության նախարարությունների միջև, որի արդյունքում ձեռք է բերվել հրադադարի մասին համաձայնություն։

«Որոշակի պահի, իրենց դիրքերը ետ վերցնելուց հետո, ղարաբաղյան ինքնապաշտպանության ուժերը գնդակոծվել են ականանետերով։ Երկար ժամանակ  առաջնային դիրքերում հրետանի չէր օգտագործվել», - ասաց Քոչարյանը։

Միաժամանակ նա տեղեկացրեց, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը այդ ժամանակ Բաքվում էր, ՀՀ ԱԳՆ-ն ու պաշտպանության նախարարությունը կապվել են նրա հետ և տեղեկացրել իրավիճակի մասին։

«Կարծում եմ, որ մենք ի վիճակի ենք շտկել այս պատահարը և դադարեցնել փոխհրաձգությունները՝ շփման ողջ գծում», - ասաց Քոչարյանը։

Նախագահի կարծիքով, միանգամայն հնարավոր է, որ Ադրբեջանում մտածել են, որ Ղարաբաղի ուժերի մի մասը տեղափոխվել է Հայաստան, և իրավիճակը նրանց նման հնարավորություն կտա։

«Կարող եմ ասել, որ ոչ մի ուժ Հայաստան չի տեղափոխվել, մարտունակությունը մնում է պատշաճ մակարդակի վրա, և կարծում եմ, որ քաղաքականապես կոռեկտ չէ օգտագործել նման իրավիճակները՝ միանգամայն այլ նպատակների համար», - ասաց Քոչարյանը։

Մարտի 4-ին, Մարտակերտի հյուսիս-արևելյան մասում Ադրբեջանի կողմից գրանցվել է բավականին լուրջ ոտնձգություն հայկական ուժերի նկատմամբ։ Որոշակի պահի հայկական կողմը զիջել է իր դիրքերից մեկը, սակայն կարողացել է ետ գրավել այն։

Հայկական կողմից կան վիրավորներ, իսկ ադրբեջնական կողմը հայտարարել է զոհերի առկայության մասին, սակայն այդ տեղեկատվությունը պաշտոնապես դեռևս չի հաստատվել։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։