484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
«Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանի հետընտրական իրավիճակը
13:52
05 Մարտի 2008

«Օրինաց Երկիր» կոալիցիոն կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը քննարկել է Հայաստանի հետընտրական իրավիճակը Երևանում այցով գտնվող Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։

Բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ու ցուցարարների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է ութ մարդ և վիրավորվել 131 մարդ։ Մարտի 1-ին ՀՀ նախագահի հրամանով հայտարարվել է արտակարգ դրություն՝ 20 օր ժամկետով։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «Օրինաց Երկիր» կուսակցության մամուլի ծառայությունից, Սեմնեբին շնորհավորել է Արթուր Բաղդասարյանին` նոր քաղաքական կոալիցիայի ձևավորման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ Սերժ Սարգսյանի և Արթուր Բաղդասարյանի օգտին քվեարկած ընտրողների շուրջ 70 տոկոսի վստահությունը կարող է բավարար հիմք հանդիսանալ ժողովրդավարական բարեփոխումների խորացման համար։

Նա նաև ընդգծել է ստեղծված իրավիճակը քաղաքական մեթոդներով հանգուցալուծելու կարևորությունը:

Կողմերը կարևոր են համարել իրավական խնդիրները իրավական դաշտում, իսկ քաղաքական խնդիրները  քաղաքական դաշտում հանգուցալուծելու կարևորությունը:

Հանդիպմանը մասնակցում էր Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը (Raul de Luzenberger)։

«Օրինաց Երկիր» խորհրդարանակ խմբակցության առաջնորդ, ՀՀ խորհրդարանի նախկին խոսնակ (2003-2006 թթ.) Արթուր Բաղդասարյանը փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին ընտրազանգվածի ձայների 17,7 տոկոսով զբաղեցրել էր երրորդ տեղը։ Ընտրություններին ձայների 52,82 տոկոսով հաղթանակ է տարել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։

Փետրվարի 29-ին «Օրինաց Երկիր» կուսակցությունը միացել է Հայաստանի իշխող կոալիցիային, որի կազմում են Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ)։ 2007 թ. հունիսին, խորհրդարանական ընտրություններից հետո, ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն ստորագրել են համաձայնագիր՝ կոալիցիա ստեղծելու մասին, որն էլ իր հերթին համագործակցության մասին պայմանագիր է կնքել ՀՅԴ-ի հետ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: