482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին
13:19
05 Մարտի 2008

ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) առաջնորդ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի այցելել է Եռաբլուր պանթեոն և հարգանքի տուրք մատուցել նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին:

1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհված Վազգեն Սարգսյանն այսօր՝ 2008թ.մարտի 5-ին կդառնար 49 տարեկան։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանին ուղեկցել են կառավարության անդամներ, հանրապետության գործադիր իշխանության այլ կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀԿ խորհրդի անդամներ։

Հայաստանի պետական և ռազմական գործիչ Վազգեն Զավենի Սարգսյանը ծնվել է 1959 թ. մարտի 5-ին՝ Արարատ գյուղում։

1979 թ.-ին ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը: 1979-1983 թթ. որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում: 1983-1986 թթ. եղել է Արարատի ցեմենտի գործարանի կոմերիտական կազմակերպության քարտուղար, 1986-1989 թթ. աշխատել է «Գարուն» ամսագրի խմբագրությունում` որպես հրապարակախոսության բաժնի վարիչ:

1990-1992 թթ. եղել է «Երկրապահ» կամավորական խմբերի հրամանատար, նաև` ՀՀ գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, 1992թ-1993 թթ.` նշանակվել է ՀՀ առաջին պաշտպանության նախարար, ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական, Հայաստանի սահմանամերձ շրջաններում ՀՀ նախագահի ներկայացուցիչ:

1993-1995 թթ. զբաղեցրել է պետնախարարի պաշտոն: 1995-1999 թթ. կրկին եղել է ՀՀ պաշտպանության նախարար, 1999 թ. հունիսից մինչև հոկտեմբեր ՀՀ վարչապետն էր։ Զոհվել է 1999 թ. հոկտեմբերի 27-ին՝ ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։

1999 թ.-ին արժանացել է «Հայաստանի ազգային հերոսի» կոչման (հետմահու): 1998թ. արժանացել է «Արցախի հերոսի» կոչման` պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով: Ժողովուրդը նրան տվել է «Սպարապետ» պատվանունը:

Հայաստանում և Ղարաբաղում նրա անունով անվանակոչվել են փողոցներ, դպրոցներ, զորամասեր և Ռազմական ինստիտուտ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: