480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Արոնյանը մեկ միավոր է զիջում Անանդին ՝ Մորելիա-Լինարես 2008 շախմատի առաջնության 12-րդ փուլից հետո
13:05
05 Մարտի 2008

«Մորելիա-Լինարես 2008» շախմատի առաջնության 12-րդ փուլից հետո հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հավաքել է 6,5 միավոր՝ մեկ միավոր զիջելով հնդիկ Վիշվանաթան Անանդին։ Վեց միավորով երկրորդ տեղում է նորվեգացի շախմատիստ Մագնուս Կառլսենը։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, նախօրեին Լինարեսում ոչ-ոքի են ավարտվել չորս հանդիպումնեից երեքը՝ Անանդ-Պետեր Լեկո (Հունգարիա), Ալեքսեյ Շիրով (Իսպանիա)-Արոնյան, Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)-Թայմուր Ռաջաբով (Ադրբեջան)։ 12-րդ փուլի միակ արդյունավետ հանդիպումն ավարտվել է Կառլսենի հաղթանակով՝ բուլղարացի Վեսելին Տոպալովի նկատմամբ։

Այսպիսով, վեց միավորով այսօր չորրորդ տեղն է զբաղեցնում Տոպալովը, 5,5-ական միավորով Ռաջաբովն ու Իվանչուկը կիսում են 5-6-րդ տեղերը։ Առաջնության աղյուսակը 5-ական միավորով եզրափակում են Լեկոն և Շիրովը։

13-րդ փուլում Արոնյանը կխաղա Կառլսենի, Իվանչուկը՝ Անանդի, Ռաջաբովը՝ Շիրովի և Տոպալովը՝ Լեկոյի հետ։

Մորելիա-Լինարես-2008» 21-րդ կատեգորիայի շախմատի գերառաջնության առաջին շրջանն անցել է Մորելիայում (Մեքսիկայում)՝ փետրվերի 15-23-ը, երկրորդ շրջանն ընթանում է Լինարեսում (Իսպանիա)՝ փետրվարի 28-ից մարտի 7-ը։

Այս առաջնությունն անցկացվում է 1978 թ.-ից, ավելի վաղ այն տեղի էր ունենում  միայն Իսպանիայի Լինարես քաղաքում։ 2006 թ.-ից գորառաջնության առաջին շրջանն անցկացվում է Մեքսիկայի Մորելիա քաղաքում, որտեղից գրոսմայստերները այնուհետև տեղափոխվում են Իսպանիա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։