486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Չորս հայ պատգամավորներ զրկվել են պատգամավորական անձեռնմխելիությունից
12:56
05 Մարտի 2008

ՀՀ խորհրդարանը երեքշաբթի  արտահերթ նիստի ժամանակ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը՝ ԱԺ չորս պատգամավորների զրկելով պատգամավորական անձեռնմխելիությունից։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, խորհրդարանը բավարարել է ԱԺ չորս պատգամավորների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը՝ նրանց որպես մեղադրյալ ներգրավելու և պատասխանատվության կանչելու համար։

Նման միջոցը կիրառվելու է պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի և Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ, որոնք աջակցում էին ընդդիմության առաջնորդ, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։

Յուրաքանչյուր պատգամավորի համար քվեարկությունն անցկացվում էր առանձին։ Հաշվիչ հանձնաժողովի ներկայացրած տվյալների համաձայն, խորհրդարանի պատգամավոր Հակոբ Հակոբյանին անձեռնմխելիությունից զրկելու կողմ է եղել 84 քվեաթերթիկ, դեմ՝ 20, երկու քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։

Քվեարկությանն ընդհանուր առմամբ մասնակցել է 106 մարդ։ Մյասնիկ Մալխասյանին մեղավոր ճանաչելու կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 22, 1 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Խաչատուր Սուքիասյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու կողմ է արտահայատվել 85 պատգամավոր, դեմ՝ 22-ը։

Սասուն Միքայելյանին մեղավոր ճանաչելու կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ՝ 22, 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Քվեարկությանն, ընդհանուր առմամբ, մասնակցել է ՀՀ խորհրդարանի 131 պատգամավորներից 107-ը։

«Վերոհիշյալ պատգամավորների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար կան բավարար հիմքեր, և բավական է հիմնարար նյութերի քանակությունը», - իր ելույթում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։

Նա նշել է, որ, մնալով ազատության մեջ, այդ մարդիկ կարող են թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը:

Գլխավոր դատախազի խոսքերով, Հակոբյանը, Մալխասյանը, Սուքիասյանն ու Միքայելյանն իրականացրել են ՔՕ 225 հոդվածի 3-րդ կետով և 300 հոդվածի 1-ին կետով (պետական իշխանության՝ բռնությամբ զավթման փորձ) նախատեսված անօրինական և վտանգավոր գործողություններ։ ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն, նրանց սպառնում է 10-15 տարի ազատազրկում։

Նիստերի դահլիճում ներկա էին չորս պատգամավորներից երկուսը՝ Հակոբ Հակոբյանն ու Մյասնիկ Մալխասյանը։ Խաչատուր Սուքիասյանի և Սասուն Միքայելյանի գտնվելու վայրը հայտնի չէ։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Շաբաթ օրը՝ մարտի 1-ի առավոտյան, ՀՀ ոստիկանությունը ցրել է հանրահավաքը, որից հետո նույն օրը դրա մասնակիցները տեղափոխվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ Երևանի քաղաքապետարանի մոտակայքում, որտեղ շարունակել են իրենք բողոքի ցույցը։

Ոստիկանության տեղեկատվության համաձայն, երեկոյին մոտ իրավիճակը դարձել է անկառավարելի, և ամբոխը սկսել է ավերել և թալանել մոտակայքում գտնվող մասնավոր և պետական օբյեկտները։

Միայն մարտի 1-ից Երևանում նախագահի հրամանով արտակարգ դրություն  հայտարարելուց հետո իրավապահ մարմինների աշխատակիցները և բանակի զինծառայողները ցրել են  ցուցարարներին և դադարեցրել զանգվածային անկարգությունները։ Բախումների հետևանքով զոհվել է ութ մարդ, ևս 131-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։