486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում քննվում է նախագահական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերից մեկում կեղծիքների փաստը
12:20
05 Մարտի 2008

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քննում է հանրապետությունում փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների ընթացքում 22/21 ընտրատեղամասում տեղի ունեցած կեղծիքների փաստը։

«2008 թվականի փետրվարի 28-ին ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացել էր նյութեր՝ թիվ 22/21 ընտրատեղամասում քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրության և դրա քաղվածքի միջև հայտնաբերված թվային անհամապատասխանությունների վերաբերյալ», - տեղեկացրել են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Նյութերը ՀՀ գլխավոր դատախազի կողմից նույն օրն ուղարկվել էին ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ դրանց հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշներով (ընտրությունների կամ քվեարկության արդյունքների կեղծում)։

Նախաքննության շրջանակներում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանի, զանգվածային լրատվության  միջոցների ներկայացուցիչների և դիտորդների ներկայությամբ զննվել են այդ ընտրատեղամասի քվեաթերթիկները։

Բացելով ընտրական պարկը՝ հայտնաբերվել է քվեարկության արդյունքների վերաբերյալ ամփոփիչ արձանագրության մյուս օրինակը, որտեղ արձանագրված թվային տվյալները չէին համապատասխանում ԿԸՀ ներկայացված ամփոփիչ արձանագրությանը, այլ համահունչ էին քաղվածքում ամրագրված թվերին:

ԿԸՀ ուղարկված ամփոփիչ արձանագրության մեջ կեղծված է եղել ՀՀ նախագահի թեկնածուներ Վահան Հովհաննեսյանին (ՀՅԴ), Սերժ Սարգսյանին (ՀՀԿ) և Լևոն Տեր-Պետրոսյանին (ՀՀ նախկին նախագահ) կողմ քվեարկված ձայների թիվը։

Վահան Հովհաննեսյանի օգտին քվեարկված 63  ձայների փոխարեն ԿԸՀ ներկայացված ամփոփիչ արձանագրության մեջ նշվել է 100, Սերժ Սարգսյանի 369 քվեի փոխարեն՝ 500, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի ստացած 41 կողմ ձայների փոխարեն՝ 600:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա թիվ 22/21 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հայթյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշներով: Նա ընդունել է ներկայացված մեղադրանքը, տվել խոստովանական ցուցմունքներ:
Նախաքննությունը շարունակվում է:

ԿԸՀ վերջնական տվյալների համաձայն, ընտրողների ձայների 52,82 տոկոսով ՀՀ նախագահ է ընտրվել գործող վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։