486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կոալիցիան վճռական է՝ երկրում օրենքի գերակայությունն ապահովելու գործում
11:48
05 Մարտի 2008

Հայաստանի կոալիցիան վճռական է՝ երկրում օրենքի լիակատար գերակայությունն ապահովելու գործում։ Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին ասվում է երկրի իշխող կոալիցիայի մեջ մտնող՝ Հայաստանի հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց Երկիր» կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ։

«Մենք վստահ ենք, որ ձևավորվող նոր քաղաքական կոալիցիան ի զորու կլինի առաջիկայում իրականացնել նոր որակի ազգաշահ բարեփոխումներ՝ նպաստելով երկրի և ժողովրդի առջև ծառացած տարաբնույթ խնդիրների լուծմանը՝ դրանով իսկ նպաստելով սոցիալական համերաշխության կայացմանը և երկրի առաջընթաց զարգացմանը», - ընդգծվում է փաստաթղթում։

Հայտարարության մեջ նշվում է, որ անցած նախագահական ընտրություններին հաջորդած անցանկալի զարգացումները լուրջ ներքաղաքական լարվածություն են առաջացրել երկրում, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի և իր մի խումբ արկածախնդիր համախոհների անպատասխանատու և անխոհեմ գործունեության հետևանքով կազմակերպված զանգվածային անկարգությունները հանգեցրին ՀՀ նախագահի կողմից հրապարակված և Ազգային Ժողովի կողմից հավանության արժանացած որոշմանը՝ Երևանում արտակարգ դրություն հաստատելու մասին:

«Այդ իրադարձությունները ծանր հարված էին մեր պետականությանն ու մեր ժողովրդին: Անդառնալի կորուստները ծառայողական պարտքը կատարող ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների շարքերից, ավելի քան հարյուր վիրավորները, բարբարոսությունը, վայրագությունն ու թալանը ծանր բարոյահոգեբանական ցնցում պատճառեցին մեր ժողովրդին», - ասվում է հայտարարության մեջ։

Կոալիցիայի մեջ մտող կուսակցությունների առաջնորդները ցավակցություն են հայտնել ատելության զոհ դարձած քաղաքացիների ընտանիքներին ու հարազատներին, ինչպես նաև իրենց վճռականությունն են հայտնել` ամեն ինչ անելու, որ այլևս այդպիսի դեպքեր չկրկնվեն:

«Նման երևույթների մերժումը կարող է անկեղծ լինել ու կրկնությունը կարող է կանխվել միայն մեկ դեպքում, եթե անաչառ ու ճիշտ քաղաքական, իրավական և բարոյական գնահատականներ են տրվում կատարվածին», - ասված է փաստաթղթում։

Փաստաթղթում նաև ափսոսանք է հայտնվում, որ «մենք չկարողացանք կանխել այն, ինչը հետևողականորեն, մեթոդաբար և դաժանորեն նախապատրաստվում էր Լևոն Տեր-Պետրոսյանի ու իր մի խումբ համախոհների կողմից, ովքեր տևական ժամանակ մարդկանց մեջ ներարկում էին կեղծիք, շանտաժ, այլատյացություն, անհանդուրժողականություն, չարություն ու ապօրինություն»։

«Ընտրությունները առիթ դարձան Լևոն Տեր-Պետրոսյանի ու իր մի խումբ համախոհների համար` սեփական ժողովրդի ու պետության նկատմամբ 10 տարի շարունակ կուտակած կույր ատելությունը, վրեժն ու չարությունը բացառիկ ցինիզմով դրսևորելու համար», - ասված է հայտարարության մեջ։

Այս կապակցությամբ կոալիցիոն կուսակցությունների առաջնորդները հայտարարում են այն մասին, որ կատարված վանդալիզմի ու ողբերգության ողջ պատասխանատվությունը կրում են Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր մի խումբ համախոհները, «որոնք ոչ միայն մերժում էին շարունակաբար հնչող հորդորները` հրաժարվելու քաղաքական շանտաժի, ատելության ու չարության քարոզից, քաղաքական խնդիրները քաղաքական ու իրավական միջոցներով լուծելու և երկխոսության առաջարկներից, այլև դժվարին պահին չկարողացան հաղթահարել սին և եսակենտրոն մղումները` հրաժարվելով անգամ Վեհափառ Հայրապետի հետ հանդիպումից»:

«Վերականգնելու համար մեր ժողովրդի հոգեկան անդորրը, երկրի կայունությունն ու բնականոն ընթացքը, մենք պարտավոր ենք մեր մեջ կամք և ուժ գտնել` ճիշտ լուծումներ գտնելու այս իրավիճակից դուրս գալու համար», - նշվում է փաստաթղթում։

«Մենք վճռական ու հետևողական ենք լինելու՝ մարդկային զոհերի հանգեցրած զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և ուղղորդողներին բացահայտելու և օրենքի ամբողջ խստությամբ պատժելու հարցում։ Մենք նաև վճռական ենք, որպեսզի հնարավոր ամենակարճ ժամանակում բացահայտվի ու առգրավվի երկրում առկա ապօրինի զենքն ու զինամթերքը», - ասվում է հայտարարության մեջ։

Փետրվարի 29-ին «Օրինաց Երկիր» կուսակցությունը միացել է Հայաստանի իշխող կոալիցիային, որի կազմում են Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ)։

2007 թ. հունիսին, խորհրդարանական ընտրություններից հետո, ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն ստորագրել են համաձայնագիր կոալիցիա ստեղծելու մասին, որն էլ իր հերթին համագործակցության մասին պայմանագիր է կնքել ՀՅԴ-ի հետ։

Շաբաթ օրը՝ մարտի 1-ի առավոտյան, ՀՀ ոստիկանությունը ցրել է հանրահավաքը, որից հետո նույն օրը դրա մասնակիցները տեղափոխվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ Երևանի քաղաքապետարանի մոտակայքում։

Ոստիկանության տեղեկատվության համաձայն, երեկոյին մոտ իրավիճակը դարձել է անկառավարելի, և ամբոխը սկսել է ավերել և թալանել մոտակայքում գտնվող մասնավոր և պետական օբյեկտները։ Միայն մարտի 1-ից Երևանում նախագահի հրամանով արտակարգ դրություն  հայտարարելուց հետո իրավապահ մարմինների աշխատակիցները և բանակի զինծառայողները ցրել են  ցուցարարներին և դադարեցրել զանգվածային անկարգությունները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։