478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի երեք կոալիցիոն կուսակցությունները հանդես են եկել ներքաղաքական իրավիճակի մասին հայտարարությամբ
20:08
04 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ երեք կոալիցիոն կուսակցությունները՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստանը» և «Օրինաց երկիրը» հանդես են եկել երկրի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ։

Ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմությունը փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, անցկացնում էր հանրահավաքներ։ Բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց արդյունքում զոհվել է ութ և վիրավորվել 131 մարդ։

Երեքշաբթի հայտարարությունը ստորագրել են ՀՀԿ առաջնորդ, վարչապետ Սերժ Սարգսյանը, «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանը և «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Մեր հայտարարությունում մենք շարադրել ենք, որ այն սցենարը, որը կիրառվել է իշխանություններին և ժողովրդին վարկաբեկելու համար, դեռևս շարունակվում է, և մենք դեռ պետք է լուրջ ջանքեր գործադրենք, որպեսզի այդ սցենարն իրականացնողները համոզվեն, որ իրենք սխալ ուղու վրա են»,- ստորագրելուց հետո ասաց Սարգսյանը։

Նրա խոսքերով, դա չափազանց կարևոր խնդիր է, որովհետև վերջին երկու-երեք օրերին սահմանում շատ անհանգիստ դրություն է տիրում։

Սարգսյանը վստահեցրեց, որ կհայտնաբերեն Երևանում անկարգությունների բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, դիրքից և մեղքի չափից։

«Նրանք բոլորը պետք է կանգնեն դատարանի առաջ, և մենք պետք է մեկընդմիշտ վերջ դնենք Հայաստանում նման փորձերին»,- ասաց Սարգսյանը։ «Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այս վայրագություններին և խորհուրդ եմ տալիս կամավոր դիմել իրավապահ մարմիններին։ Վստահ եմ, որ այդ հանգամանքը կթեթևացնի նրանց մեղքը, և իրավապահ մարմինները հաշվի կառնեն այդ հանգամանքը»,- ասաց նա։

«Օրինաց երկիր» ընդդիմադիր կուսակցությունը փետրվարի 29-ին միացել է ՀՀ իշխող կոալիցիային, որի կազմում են ՀՀԿ-ն և «Բարգավաճ Հայաստանը»։

2007թ. խորհրդարանական ընտրություններից հետո հունիսին ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն կոալիցիա ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել, որն իր հերթին համագործակցության համաձայնագիր է ստորագրել ՀՅԴ-ի հետ։

Սակայն փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո ՀՅԴ-ն հայտարարել է, որ քաղաքական նկատառումներից ելնելով, պատրաստ է հրաժարվել պետության կողմից ՀՅԴ-ին ամրագրված պետական պաշտոններից, որոնք նախատեսված էին կոալիցիայի համաձայնագրով։

Մարտի 1-ից ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանում հայտարարվել է արտակարգ դրություն՝ 20 օր ժամկետով։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: